News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Հայաստանից հեռացնել իր յուրայիններին, որոնք կարող են ենթարկվել իրավական եւ քաղաքական պատասխանատվության։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

 «Իմ տպավորությամբ Լիլիթ Մակունցը բավական հանդարտ, անգլերեն իմացող կին է։ Ես դա դնում եմ մի կողմ։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, թե ինչպես էր բազմաթիվ անգամներ ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում, դեսպաններ նշանակվում էին ծանոթ-բարեկամ սկզբունքով եւ վարչապետ դառնալուց հետո էլ ասում էր, որ դեսպաններ պետք է դառնան պրոֆեսիոնալ դիվանագետները, իսկ հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկում, աշխարհի գերտերություններից մեկում դեսպան է նշանակվում մի կին, որն ուղղակի լավ գիտի անգլերեն։ Սա աղետ է։

Եթե իշխանափոխություն լինի մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ այդ կադրերը հետ են կանչվելու, բայց այդ կադրերը կարող են մնալ այդ երկրում, չվերադառնալ Հայաստան, դա ներկայացնել որպես քաղաքական խնդիր եւ խուսափել քաղաքական եւ իրավական պատասխանատվությունից։ Ես կարծում եմ՝ այս ամենն արվում է հենց դրա համար։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում իր յուրայիններին հեռացնել Հայաստանից պատասխանատվությունից զերծ պահելու համար, քանի որ իր իշխանության առանցքային ներկայացուցիչները նույնպես ենթարկվելու են իրավական եւ քաղաքական պատասխատվության»,-ասաց Զոհրաբյանը:

Նա հավելեց, որ Լիլիթ Մակունցը մշտապես եղել է ամերիկյան ազդեցության տիրույթի գործիչ» «Եվ ես չեմ կարծում, որ Հայաստանում Ամերիկայի դեսպանատունն այդ որոշմանն ընդվզի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ