News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վերջերս ստեղծված խորհրդարանական հանձնաժողովի նպատակն էր այն բոլոր խնդիրների հայտնաբերումը, որոնց բախվել էին Հայաստանի իշխանությունները եւ համաճարակաբանական ու սանիտարական անվտանգության ապահովման համար պատասխանատու կառույցները: Այս մասին հունվարի 25-ին Հայաստանի Կառավարության եւ պարետատան ձեռնարկած՝ նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տարածմանը հակազդելու եւ կանխելու, դրա դեմ պայքարի, համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու համար միջոցառումների արդյունավետության ուսումնասիրման, ինչպես նաեւ արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետության եւ օրինականության հետաքննության խորհրդարանական քննիչ հանձնաժողովի առաջին նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովը, մասնավորապես, կուսումնասիրի երկրում կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման շրջանում կառավարության եւ պարետատան աշխատանքը եւ ձեռնարկած միջոցառումները: «Մենք պետք է նաեւ հանդես գանք համապատասխան առաջարկներով: Ակնհայտ է, որ մեր վերջնանպատակը պետք է դառնա երկրի ինստիտուցիոնալ ներուժի եւ հնարավորությունների զարգացումը՝ նման կարգի համաճարակների դեմ հետագա արդյունավետ պայքարի համար: Չէ՞ որ այդպիսի սպառնալիքից աշխարհում ոչ մի երկիր ապահովագրված չէ»,- ասաց պատգամավորը՝ բժիշկներին շնորհակալություն հայտնելով իրենց ջանքերի համար:

Կառավարության եւ պարետատան աշխատանքի որակն ու արդյունավետությունը որոշելու համար Խաչատրյանն առաջարկեց օգտվել փորձագետների ծառայություններից՝ իրավաբանների, տնտեսագետների եւ շատ այլոց, որոնք արդեն ընդգրկված են հանձնաժողովի աշխատանքի մեջ: Դրանից բացի, նա առաջարկեց ուսումնասիրել աշխատանքի մեթոդաբանությունը, թույլ տրված սխալները, ինչպես նաեւ եղած չափորոշիչները, որոնք թույլ կտան այդ սխալները հասկանալ եւ որոշել:

«Մենք շատ հաճախ ենք դիմելու մասնագետների եւ փորձագետների օգնությանը, ու դրա հետ կապված դիմում ենք մեր հանրության աջակցությանը՝ փորձագետներին, որոնք պատրաստ են փոխանցել իրենց փորձը, կատարած հետազոտությունները, վերջնական գնահատականները եւ շատ այլ բաներ: Մենք պատասխանատու մարմիններից  պահանջելու ենք տեղեկություններ տրամադրել»,- հայտնեց քննիչ հանձնաժողովի ղեկավարը:

Սպասելիորեն Խաչատրյանի դիրքորոշումը ձեռնտու չէր իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սուրեն Գրիգորյանին, որը տարակուսանք հայտնեց համանման հանձնաժողովի կազմավորման անհրաժեշտության եւ աշխատանքի մեթոդների կապակցությամբ: Այսպես, պատգամավորը, մասնավորապես, գանգատվեց այն հանգամանքից, որ նիստերն անցկացվելու են բաց ռեժիմով: «Եթե մենք իսկապես ցանկանում ենք օգնել իշխանություններին, ապա կարող էինք այլ մեխանիզմներ կիրառել, մեր աշխատանքն իրականացնել տարբեր կարգի աշխատանքային խմբերի ձեւաչափով: Իսկ այս գործիքների նպատակը՝ հրապարակային նիստեր եւ արդյունքներ, որոնք պետք է բարձրաձայնի Ազգային ժողովը, մեզ հուշում է, որ այս նախաձեռնության վերջնական խնդիրը ոչ թե օգնություն ցույց տալն է, այլ մեր հանրությանը որոշակի գնահատական տալը»,- դժգոհեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսային ինֆեկցիան դեռեւս չի նահանջել, մարդիկ շարունակում են վարակվել, եւ ցանկացած պահի իրավիճակը կարող է արմատապես փոխվել: Սրանից ելնելով՝ խորհրդարանականը կարծում է, որ անհրաժեշտ է սպասել այդ գործընթացի ավարտին: «Բաց քննարկումը եւ այդ կապակցության որեւիցե գնահատական տալը, իմ կարծիքով, ժամանակավրեպ է: Ինչպե՞ս կարելի է ինչ-որ վերջնական գնահատական տալ դեռեւս չավարտված գործընթացին»,- ասաց նա:

Դրանից բացի, իշխող դաշինքի պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովի որոշ անդամներ, որոնք ներկայացնում են, մասնավորապես, խորհրդարանական ընդդիմությանը, նախապես կողմնակալ են տրամադրված: Նրանք բազմիցս, այդ թվում՝ նաեւ խորհրդարանի ամբիոնից հայտարարել են այն մասին, որ Կառավարությունն ու պարետատունը ձախողել են իրենց առաքելությունը, ինչից բխում է, որ ընդդիմությունն իր համար արդեն կատարել է բոլոր եզրահանգումները եւ գտել մեղավորներին: «Սա նույն բանն է, եթե դուք մարդուն դատապարտեք, հետո սկսեք ուսումնասիրել փաստերը եւ գործի նյութերը: Դե, կամ վիրահատություն անցկացնեք, հետո որոշեք նրանից անալիզներ վերցնել՝ հասկանալու համար, թե նրան ընդհանրապես վիրահատել պետք է, թե ոչ»,- նշեց Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ