News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ընդդիմությունն այսօր ունի մեկ նպատակ՝ իշխանություն ստանձնելը։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

«Իմ կարծիքը, որը վերաբերում էր ընդդիմությանը, որեւէ փոփոխություն չի կրել, եւ ես բացատրել եմ, թե ինչու եմ այդպես կարծում։ Իսկ ի՞նչ է փոխվել իմ ելույթից հետո։ Ցանկացած երկրում պետք է լինի առողջ ընդդիմություն։ Ընդդիմությունը յուրաքանչյուր երկրի զարգացման համար կարեւոր ինստիտուտ է։ Սակայն այսօր ընդդիմությունն ունի մեկ օրակարգ՝ իշխանություն ստանձնելը։ Այդ մարդիկ չունեն առողջ քննադատություն եւ իրենց ողջ խոսքը կառուցում են դրա շուրջը։ Երբ ընդդիմությունը, որը նման տեքստերով հանդես գալիս ժողովրդի նկատմամբ, չի կարող խնդիր չհամարվել»,- ասաց Դավոյանը։

Ըստ Դավոյանի՝ ընդդիմությունը գերիների մասին չպետք է բարձրաձայնի, քանի որ այն շատ նուրբ եւ զգայուն թեմա է։

«Գերիների հարցով եղավ փակ քննարկում եւ բացատրվեց թե ինչու է փակ, քանի որ գերիների հարցը շատ նուրբ եւ զգայուն թեմա է։ Գերիների հարցով բարձրաձայն խոսել կարող է վնասել նրանց վերադարձին, սակայն այդ մարդիկ շարունակում են բարձրաձայն խոսել։ Հայաստանի համար առաջնային խնդիրներից է գերիների վերադարձը, սակայն դրա մասին ամեն օր բարձրաձայն խոսել, քննադատել, ասել, որ անուններ չեք հրապարակում որեւէ կերպ չեն օգնում։ Այլ կարծիք լինել չի կարող, որ պետք  է անհապաղ վերադարձնել հայրենիք, իսկ դրա շուրջը հավաքել դիվիդենտներ անթույլատրելի է»,- նշեց Արփի Դավոյանը։

Արփի Դավոյանի կարծիքով՝ հասարակությունը բաժանված է եղել սեւ եւ սպիտակների նախքան հեղափոխությունը, եւ մարդիկ, որոնք խոչընդոտում էին հեղափոխությանն այժմ ցանկանում են վարկաբել իշխանությանը։

«Դուք տեսե՞լ եք ընդդիմության ներկայացուցիչներն ինչպես են խոսում ժողովրդի մասին։ Նույն մարդիկ, որոնք հեղափոխության ժամանակ դեմ են արտահայտվում, հիմա դարձել են ընդդիմություն եւ դեմ են արտահայտվում իշխանությանը։ Որեւէ բան չի փոխվել, նույն մարդիկ են ,մնացել։ Այն մարդիկ, որոնք խոչընդոտում էին հեղափոխությանը, հիմա էլ վարկաբեկում են իշխանությանը։ Մարդիկ չեն փոխվել ուղղակի տեղերն են փոխվել։ Այն ժամանակ նրանք իշխանություն են, հիմա՝ ընդդիմություն։ Տարիներ առաջ մենք տեսել ենք սեւ ու սպիտակների բաժանումը, ավելի շուտ,  քան դրա մասին հայտարարվեց։ Երբ մարդիկ ազատ խոսքի իրավունք չեն ունեցել, եղել են արտոնյալներ եւ ոչ արտոնյալներ։ Մենք եկել ենք այդ կարգախոսով, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում լինի երջանիկ անհատ, հոգատար հասարակություն, հզոր պետություն, այդ քայլերն ամրագրված են մեր ծրագրում։ Ես կարծում եմ, որ 2․5 տարին շատ քիչ էր դրան հասնելու համար հաշվի առնելով թե ինչերի միջով անցանք։ Պատերազմի վաղ դադարեցվելու մասին խոսակցությունները նույնպես շահարկումներ են, որոնք արվում են կոնկրետ մարդկանց կողմից։ Սակայն արվել է անհնարինը, որպեսզի պատերազմը շուտ ավարտվի»,- ասաց Դավոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ