News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր մեր դպրոցներում Արցախի Հանրապետության ավելի քան 7 հազար երեխաներ ունենք, որոնք շարունակում են կրթվել, նաեւ ունենք շարունակական փոփոխվող գործընթաց, երբ արցախցի երեխաները վերադառնում են Արցախ, շուրջ 70 տոկոսն արդեն վերադարձել է: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեսայանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ 9 մարզերի 101 դպրոցներում 18 առարկա չի դասավանդվում. Դրանք հիմնականում բնագիտական առարկաներն են եւ նաեւ այն առարկաները, որոնց ժամաքանակը դպրոցում ավելի քիչ է, օրինակ, կերպարվեստը, երաժշտությունը, ուսուցչին ձեռնտու չի լինում ներգրավվել այդպիսի քիչ ժամանքականով եւ ստանալ քիչ վարձատրություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ