News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2021 թվականի հունվարի 29-ին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին հրավիրել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ ըստ քննիչ Հ. Սարգսյանի խոսքերի վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննության։ Այս մասին հայտարարություն են տարածել նրա փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կարծում ենք գաղտնիք չէ, որ գործնականում քրեական հետապնդման մարմինները ձեւավորել են այնպիսի ոչ իրավաչափ գործելաոճ, ըստ որի՝ իբրեւ «վկայի» կարգավիճակով անձին հրավիրում են հարցաքննության, այնուհետեւ ձերբակալում են՝ այդպիսով տալով նրան կասկածյալի կարգավիճակ։ Նման օրինակներ բազմաթիվ են։

Քննիչը բնականաբար չի տեղեկացրել, թե կոնկրետ ինչ փաստի առթիվ հարուցված քրեական գործով է պարոն Հակոբյանը հրավիրվում հարցաքննության, ինչն արդեն իսկ բավարար է փաստելու, որ սկսված գործընթացը բավական հեռու է իրավական տիրույթից։

Օրեր առաջ հայտարարություն ենք տարածել այն մասին, որ առկա են տեղեկություններ, որ իրավապահ մարմինները հրահանգներ են ստացել ամեն կերպ «իրավական» գործընթաց սկսել Վահե Հակոբյանի դեմ եւ զրկել նրան ազատությունից։ Տեղեկացնում ենք հանրությանը, որ նշված տեղեկատվությունը շարունակում է գոյություն ունենալ օբյեկտիվ իրականության մեջ եւ Վահե Հոկոբյանին ինչպես սույն հարցաքննությանը կանչելն, այնպես էլ նրա նկատմամբ հետագա պլանավորած յուրաքանչյուր այլ գործողություն մենք գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում, քանի որ նման ապօրինի գործընթաց սկսելու հիմք է հանդիսանում բացառապես այն հանգամանքը, որ պարոն Հակոբյանը վերջերս հանդես է եկել ՀՀ իշխանությանը խիստ քննադատություններով, որոնք անկասկած եղել են օբյեկտիվ եւ նպատակ են հետապնդել ներկայացնել այժմյա խնդիրները, որոնք ոչ միայն ունեն տնտեսական, սոցիալական բնույթ, այլեւ հեղինակազրկում են Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարթությունում»:

2021 թվականի հունվարի 29-ին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին հրավիրել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝...

Опубликовано Эриком Алексаняном Понедельник, 25 января 2021 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «КамАЗ»-ը
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով,  բարեբախտաբար, տուժածներ չկան»»»
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Ամենաշատ