News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Skype-ը շարունակում է արհամարհել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Հունիսի 8-ին ադրբեջանական Day.az կայքը, որի «վարունգային հայրենասիրության» վրա ծիծաղում են ոչ միայն հայ ընթերցողները, այլեւ ռուս լրագրողները, կրկին զայրալից հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

Ադրբեջանցի «հայրենասերներին» այս անգամ վրդովվեցրել է այն, որ Skype IP-ծառայությում Լեռնային Ղարաբաղը նախկինի պես ընդգրկված է Հայաստանի կազմում:

«Դա միջազգային-իրավական նորմերի կոպիտ խախտում է: Ի հավելումն, Skype-ը շարունակում է միջազգային զանգեր իրականացնել դեպի Լեռնային Ղարաբաղ: Այդ ընկերությունն իրավունք չունի առանց ադրբեջանական կողմի թույլտվության կապի ծառայություններ մատուցել Ղարաբաղում` Ադրբեջանի պատմական տարածքում»,- գրում է կայքը:

Լրագրողները կոչ են արել «քաղաքացիական համերաշխություն դրսեւորել եւ «բողոքի նամակ» հղել Skype-ին: Բայց դա դեռ ամենը չէ... Լրագրողներն ավելի հեռուն են գնացել: Նրանք իրենք են նամակ գրել` այն համեմելով ընկերության հասցեին սպառնալիքներով. «նման սխալները խաթարում են մեր երկրում ընկերության հանդեպ վստահությունը»: Այսինքն, չեք փոխի, կուղարկենք ձեզ համապատասխան վայրեր եւ կօգտվենք սովորական հեռախոսներից:

Day.Az-ում երկու նամակ են գրել անգլերենով եւ ռուսերենով, եւ ընթերցողին մնում է միայն իր անունն ու ազգանունն ավելացնել եւ Copy-Paste-ի միջոցով նամակն ուղարկել Skype-ին:

Դե ի՞նչ ասես: Աշխարհը վաղուց գիտի, որ Լեռնային Ղարաբաղն ընդհանուր ոչինչ չունի Ադրբեջանի հետ, իսկ ադրբեջանցի վայ-հայրենասերները չեն ուզում հանդարտվել: Ավելի վատ իրենց համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ