News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չինաստանի առափնյա պահակախումբը փետրվարի 1-ից արտասահմանյան նավերի ուղղությամբ կրակ բացելու լիազորություն կստանա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Տենսյուն սինվեն»-ին:

«Վտանգավոր իրավիճակների դեպքում, որոնք առաջացել են ծովում արտասահմանյան կազմակերպությունների եւ մասնավոր անձանց կողմից պետական ինքնիշխանության, ինքնիշխան իրավունքների դեմ ոտնձգությունների կամ հակաիրավական գործողությունների արդյունքում, ծովային ոստիկանության մարմինները ներկայիս օրենքին համապատասխան կարող են զենք եւ անհրաժեշտ միջոցներ կիրառել նման խախտումների կանխման եւ վտանգը վերացնելու համար»,-պորտալը մեջբերում է օրենքի տեքստը:

Իրավական ակտի համաձայն՝ ՉԺՀ ծովային ոստիկանությունը կարող է հրազենային զենք կիրառել ապացույցների առկայության դեպքում, որ կասկածյալներն ապօրինաբար տեղափոխում են սպառազինություն, զինամթերք, նյութեր, որոնք պետական գաղտնիք են ներկայացնում, թմրամիջոցներ եւ այլ իրեր եւ հրաժարվում են ենթարկվել: Ինչպես նաեւ թույլատրվում է զենք կիրառել այն դեպքում, երբ արտասահմանյան նավն անօրինական գործունեություն է ծավալում ՉԺՀ ավազանում, չի ենթարկվում հրամաններին եւ անտեսում է զննում անցկացնելու պահանջները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ