News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անցել է 4 ամիս Արցախյան երկրորդ պատերազմից, եւ օրեցօր ակնհայտ են դառնում ձեր իրական դրդապատճառները եւ նպատակները: Մարդիկ ստիպված են հանդուրժել ձեր ստախոսությունն ու մանիպուլյացիաները, որոնք նպատակ ունեն խայտառակ պարտության եւ այսօրվա կործանիչ գործընթացների համար պատասխանատվությունը գցել բացի ձեզնից՝ գերագույն գլխավոր հրամանատարից եւ պետության ղեկավարից, ցանկացածի վրա: Այս մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձում:

«Ըստ էության, այսօր դուք պաշտպանում եք հայ ժողովրդի դեմ պատերազմ ծավալած եւ հաղթած երկրին՝ Ադրբեջանին: Դրա վառ ապացույցն է ԱԺ ամբիոնից Շուշիի առնչությամբ հայտարարությունը, ըստ որի՝ Շուշիի բնակչության 90 տոկոսն ադրբեջանիցներ են: Դա հերթական սուտն է եւ մանիպուլյացիան, որի նպատակն է Ալիեւին արդարացնելն ու նրա զավթիչ քաղաքականությունն ու սեփական դավաճանությունը օրինականացնելը:

Ինչո՞ւ դուք չհիշեցիք, որ դարեր ի վեր Շուշիի բնակչության մեծամասնությունը հայեր էին, չպատմեցիք այն մասին, թե ինչպես եւ ինչ հանգամանքներում փոխվեց այդ ժողովրդի էթնիկ կազմը:

Ինչո՞ւ ձեզ չի հուզում Ալիեւին հանձնած հայկական գյուղերի ճակատագիրը, ինչո՞ւ չեք խոսում այն մասին, թե ինչպես մոտ ապագայում կարող է փոխվել մեր տարածաշրջանում բնակչության էթնիկ հարաբերակցությունը մեր հայկական հողերում, որոնք ձեր ակտիվ մասնակցությամբ հանձնվեցին Ադրբեջանին:

Դուք անտարբեր եք մարդկանց ցավի եւ տառապանքների նկատմամբ, անտարբեր եք Հայաստանի ճակատագրի, հայկական սփյուռքի վիճակի նկատմամբ: Ի՞նչ հիմքով դուք բաշխեցիք բարեգործական միջոցները, որոնք պատերազմի օրերին ուղարկվել էին աշխարհի տարբեր երկրներից:  

Պարո՛ն Փաշինյան, ո՞րն է ձեր առջեւ դրված հաջորդ հակահայկական նպատակը:

Կամազրկություն դրսեւորելով այնտեղ, որտեղ պետք է պաշտպանեիք պետության եւ ժողովրդի շահերը եւ ստորագրելով ցանկացած՝ ձեզ թելադրվող փաստաթուղթ, դուք նախանձելի էներգիայով եւ ցանկացած միջոցով պաշտպանում եք ձեզ ու ձեր շրջապատին, որը մեղավոր է Արցախյան պատերազմում պարտության եւ Հայաստանը փլուզելու գործողություններում:

Ամեն ինչ անելով բնակչության եւ զինված ուժերի բարոյազրկման համար, ժողովրդին կրկին վախեցնելով նոր պատերազմով՝ դուք ձեր գլխավոր պաշտպան Ալիեւի հետ այսօր նոր վտանգավոր խաղ եք սկսել եւ հող եք նախապատրաստում նոր պատերազմի համար: 

Քանի որ դուք ժամանակին չցանկացաք կանգնեցնել պատերազմը, մենք կորցրեցինք հազարավոր կյանքեր եւ Արցախի ու Հայաստանի տարածքներ: Իսկ այսօր՝ ժամանակին չկանգնեցնելով ձեզ եւ ձեր լիազորությունները, «Իմ քայլի» անդամները ձեզ հետ միասին պատասխանատվություն են կրում քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի խորացման, կյանքերի եւ հողերի կորստի համար:

Համառորեն չցանկանալով հեռանալ՝ դուք ոչ միայն ընդլայնում եք հարցերի շրջանակը, որոնց պատասխանները պետք է տաք ժողովրդի առջեւ, այլ նաեւ այդ շրջանակում նոր ֆիգուրանտների եք ներգրավում՝ առաջին հերթին բոլոր նրանց, ովքեր ՀՀ օրենքներին համապատասխան կարող էին կանգնեցնել ձեր հակաազգային եւ հակապետական գործունեությունը, սակայն դա չեն արել եւ այդպիսով դարձել են մեր ժողովրդի պատմության մեջ մեծագույն ստի եւ դավաճանության մասնակից»,-ասվում է հայտարարության մեջ:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ