News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխարհի մի շարք առաջատար զարգացած եւ զարգացող երկրների ղեկավարներ, ներառյալ Գերմանիան, Հնդկաստանը, Իտալիան, Չինաստանը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Ֆրանսիան, ՀԱՀ-ը եւ Ճապոնիան կմասնակցեն երկուշաբթի՝ հունվարի 25-ին, մեկնարկած «Դավոսյան օրակարգ» առցանց հանդիպմանը, որն անցկացվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում: Միջոցառումը կտեւի մինչեւ հունվարի 29-ը, իսկ բանավեճի գլխավոր թեման կդառնա, ինչպես հայտարարել են կազմակերպիչները, «նոր գլոբալ իրավիճակի» քննարկումը՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, փոխանցում է «Գերմանական ալիքը»:

«Դավոսյան շաբաթին», ինչպես սպասվում է, մասնակցելու է 70 երկրից ընդհանուր մոտ 1,5 հազար մարդ: Բացի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներից, նրանք միջազգային կազմակերպությունների ղեկավարներ են, բիզնեսի ներկայացուցիչներ, գործունեության տարբեր ոլորտների անվանի փորձագետներ:

Համաշխարհային բիզնեսի եւ քաղաքականության ղեկավարների հանդիպումն ավանդաբար անցկացվում է հունվարի վերջին շվեյցարական հանգստավայրային Դավոս քաղաքում: 2020 թվականի դեկտեմբերին Համաշխարհային տնտեսական ֆորումի ղեկավարությունը հայտնել էր, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ առերես գագաթնաժողովը հնարավոր է անցկացվի 2021 թվականի մայիսի 13-16-ը Սինգապուրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ