News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր համար անսպասելի կերպով բախվել է բազմաթիվ խնդիրների: Մարդիկ թողել են իրենց ունեցած ամեն ինչ եւ տեղափոխվել Հայաստան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

Նրա պնդմամբ՝ նրանցից շատերի մոտ մնացել են միայն այն իրերը, որոնք նրանց հագին են եղել: «Մարդիկ պարզապես չգիտեին՝ ինչ է կատարվում: Նրանք մտածում էին, թե մեկնում են մի քանի օրով, եւ որ նրանց հարցերը կլուծվեն, եւ նրանք կվերադառնան իրենց տներ: Սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ»,-ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ խնդիրները շատ են: Դրանք կապված են եւ՛ կենցաղային անբարենպաստ պայմանների, եւ՛ ուտելիքի, եւ՛ հագուստի հետ: «Այո, կան բարեգործական կազմակերպություններ, բարի մարդիկ, սակայն դա այն չէ, ինչ նրանց պետք է: Դա, ցավոք, բավարար չէ»,-նկատեց Սարգսյանը:

Թշնամու կողմից օկուպացված քաղաքի նախկին ղեկավարը նկատեց, որ Հայաստանում բնակարան վարձելը աստղաբաշխական գումար է փախստականների համար: Պետությունը, իհարկե այդ մասով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում, սակայն հատկացված միջոցները բավարար չեն: «Կա ծրագիր, ըստ որի՝ Ղարաբաղից փախստականներին հատկացնում են 68 հազար դրամ, ապա եւս 15 հազար դրամ: Սակայն այդ պետական ծրագիրը ինչ-ինչ պատճառով չի տարածվում 18-58 տարեկան տղամարդկանց վրա: Այո, ես մի քանի անգամ բարձրացրել եմ այդ հարցը, սակայն ինձ ասել են՝ «թող գնան եւ աշխատեն»: Որտե՞ղ պետք է նրանք աշխատեն, չէ՞ որ աշխատանք չկա»,-ասաց Շուշիի նախկին ղեկավարը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ