News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շուշին հայկական է, ունի հայոց պատմություն եւ հանդիսացել է մեր մշակութային ամենակարեւոր օջախներից մեկը։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, «Ձայն հայրենեաց» նախաձեռնության հավաք-քննարկման ժամանակ հայտարարեց պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էդուարդ Գեւորգյանը։

«Այսօր թիվ մեկ խնդիրը ազգային անվտանգությունն է։ Այս պահին, երբ հակառակորդը հայաթափման լրջագույն կոչեր է անում, որոնք շատ նման են 1915 թվականի երիտթուրքերի կոչերին՝ սպանել հայերին, չխնայել անգամ նորածին երեխային, մենք փորձում ենք ապացուցել Շուշին հայկական է թե՝ ոչ։

Շուշին հայկական է, Շուշին ունի հայոց պատմություն, Շուշին ունի հարուստ պատմություն եւ հանդիսացել է մեր մշակութային ամենակարեւոր օջախներից մեկը։ Ուշադրություն դարձնենք, որ ամբողջ ԼՂԻՄ-ում եղած ադրբեջանցիների ավելի քանի 73 %-ը բնակություն էր հաստատել Շուշիում․ նպատակը մեկն էր՝ արհեստականորեն ձեւավորված ադրբեջանական Քուրդիստանի հետ խափանել կապը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Խորհրդային Հայաստանի միջեւ։ Կարծում եմ՝ նույն նպատակն այսօր նրանք հետապնդում են՝ խափանել կապը»,-ասաց նա:

Գեւորգյանը հավելեց, որ այսօր խոսել այն մասին, թե Շուշիում մեծամասնությունը կազմել են ադրբեջանցիները կամ կասկածի տակ առնել, որ այն հայկական է, անհարգալից վերաբերմունք է մեր պատմության նկատմամբ, եւ դրանով մենք մեր կյանքը վտանգում ենք ամբողջովին. «Միթե մենք պետք է մեր պատմությունն անընդհատ զրո կետից սկսենք։Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ իր արժեքային պահպանել է անհրաժեշտ»,- ասաց Էդուարդ Գեւորգյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ