News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այս իշխանություններն ամեն ինչ արեցին, որ այս պատերազմը լինի: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ հավաքի ժամանակ իր ելույթում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Միգուցե չգիտակցելով, բայց շատ ավելի վատ կլինի, եթե դա արել են գիտակցելով: Որովհետև եթե դու արտահայտվում ես և ասում, որ մեկ է՝ այդ հողերը պետք է տայինք, ի՞նչ է, պետք է մտնեինք պատերազմի մեջ, նոր հետ տայի՞նք: Միգուցե այդ հողերի հարցն այլ կերպ լուծվեր և մենք նաև ըստ փուլերի այդ ամենը վերադարձնեինք, և Արցախի ու մեր ժողովրդի համար ավելի բարելավված իրավիճակում իրականացնեինք»,-ասաց նա:

Անդրադառնալով պատերազմի ժամանակահատվածին, Սեյրան Օհանյանը նշեց այն պատճառները, որոնք հանգեցրին պարտության. «Այն ժամանակահատվածում, որ մենք կազմել ենք զարգացման պլաններ, այդ զարգացման պլաններում շեշտադրումը դրված էր հենց ԱԹՍ-ների, օդուժի, հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, զինվորների հանդերձանքի վրա: Ես հիմա չգիտեմ, այդ գնումները կատարվել են, թե ոչ, բայց այս պատերազմի ժամանակ մենք այլ բան տեսանք:

Գերագույն հրամանատարը, որը կրում է հրամանատար անունը, չի կարող խուսափել ռազմական կառավարումից: Երբ նա ասում է, որ ես միայն քաղաքական որոշումներ եմ ընդունում, բայց եղել են ռազմական մեր այս թատերաբեմում վայրեր, որտեղ հակառակորդը ճեղքել է մեր պաշտպանությունը, անձամբ պետք է տվյալ հատվածի բոլոր օպերացիաները հաստատեր, խորանար այդ ամենի մեջ եւ համապատասխան ցուցումներ, որոշումներ ընդուներ: Մեր պետական կառավարման այս ժամանակահատվածում չեն օգտագործվել ԱԺ-ի, բոլոր պատգամավորների հնարավորությունները մեր երկիրը համախմբելու եւ տանելու հայրենական պայքարի: Չեն օգտագործվել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի աշխատանքները բանակի հետ միասին զորահավաքը իրականացնելու համար:

Պատերազմի ժամանակ կառավարությունն ամբողջությամբ պետք է անցնի ռազմական ռելսերի վրա, պետք է իր նիստերում համապատասխան փոփոխություններ կատարի նաեւ բյուջեում, ՏԻՄ մարմինների հետ միասին պետք է խորքում աջակցություն ցուցաբերի բանակին՝ ապահովելով թիկունքը:

Իսկ անվտանգության խորհրդի դերը այս պատերազմում շատ ցածր է եղել: Դա արտահայտվել է թե ՀՀ-ի, թե Արցախի ղեկվար օղակներում»,-ասաց նախկին նախարարը:

Նա նկատեց, որ ոչ ոք չի ասում պետական մակարդակի պաշտոնյաներն իջնեն վաշտի հրամանատարի մակարդակում կռվեն, բայց պետական մակարդակի մարդիկ պարտավոր են վերախմբավորումներ իրականացնել եւ փակել այն 20 կմ-անոց մխրճումը, որը բերեց հասցրեց մինչեւ Շուշի:

«Պետական կառավարման մեջ ես նկատել եմ նաեւ շատ ցածր կարգապահության մակարդակ: Ոտքի վրա էին ղեկավարում: Ես այսքան ժամանակ քիչ եմ տեսել մարդկանց, որոնք կվերցնեն թուղթը, ինչ-որ բան կգրեն, կպլանավորեն:

Մենք ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, որ պատերազմում հստակ պետական կառավարում չլինի, նաեւ խրախուսել ենք նահանջը: Եթե որեւէ զորամասում ձախողում է լինում, այդ զորամասի հրամատարը փոխվում է: Հիմա պետության մեջ ձախողում է եղել եւ պետք է այսօրվա իշխանությունները,. Որոնք ցույց են տվել պետական կառավարման անկարողությունը, փոխվեն»:

Սեյրան Օհանյանի խոսքով, նոյեմբերի 9-ին վարչապետը միանձնյա իր վրա է վերցրել պատասխանատվությունն ու ստորագրել այդ հայտարարությունը՝ առանց քննարկելու Ազգային ժողովի հետ:

«Դա է պատճառը, որ հունվարի 11-ին էլ մեր երկրի ղեկավարին ասել են՝ այս 4 կետը ստորագրի: Այս իշխանությունների դեպքում մեր պարտությունների ու ձախողումների շարքը մշտական է լինելու: Դա է պատճառը, որ պետք է մեզ հարց տանք՝ ուզո՞ւմ ենք այսպիսի պարտությունների շարք ունենար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ