News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարդիկ բողոքում են, որ իրենք մինչ օրս չեն կարողանում ՀՀ կառավարության նախաձեռնած պետական աջակցության ծրագրով միջոցներ ստանալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

Որպես եւս մեկ խնդիր Սարգսյանը նշեց աջակցության ծրագրերի եւս մեկ պայման, ըստ որի՝ մարդը կարող է օգնություն ստանալ, եթե առնվազն 3 ամիս ապրել է ներկայումս Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում:

«Ինչպե՞ս պարզել՝ նրանք ապրել են 3 ամիս, թե՞ 10 օր քիչ: Խնդիրներ են առաջանում»,-ասաց նախկին քաղաքապետը:

Սարգսյանը նաեւ բարձրացրեց Ղարաբաղում մարդկանց չհամակարգված աջակցության տրամադրման հարցը: Այսպես, նրա խոսքով, Ստեփանակերտում ուտելիք են բաժանում, սակայն համակարգման բացակայության պատճառով դեպքեր են առաջանում, երբ մարդը մի քանի անգամ գնում է տարբեր տեղեր եւ օգտվում, իսկ մյուսը նման հնարավորություն չունի կամ էլ չգիտի նման տեսակի աջակցության մասին:

Նրա խոսքով՝ այդ հարցը եւս պետք է լուծվի պետական մակարդակով:

Նա նաեւ հայտնեց, որ համաձայն ստացվող զանգերի՝ Ղարաբաղի որոշ բնակիչներ, որոնք բնակվում են Հայաստանում, ժամանակ է տրվում, որպեսզի նրանք ազատեն իրենց զբաղեցրած բնակարանները կամ հյուրանոցները, որտեղ նրանց տեղավորել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ