News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Google-ի աշխատակիցներն ամբողջ աշխարհում արհմիութենական դաշինք են ստեղծում մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ որոնողական հսկայի եւ Alphabet Inc. մայր-ընկերության այլ ստորաբաժանումների ավելի քան 200 աշխատակիցներ արհմիություն են ստեղծել ԱՄՆ-ում եւ Կանադայում գրասենյակների համար, հայտնում է Reuters-ը։

Alpha Global-ը ստեղծվել է UNI Global Union արհմիությունների ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, որն ամբողջ աշխարհում ներկայացնում է շուրջ 20 միլիոն աշխատողի եւ ներառում է արհմիություններ այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, Շվեյցարիան, Շվեդիան եւ Մեծ Բրիտանիան, հայտնում է UNI Global Union-ը:

«Alphabet-ի խնդիրները եւ Alphabet-ի կողմից ստեղծված խնդիրները չեն սահմանափակվում որեւէ մեկ երկրով եւ պետք է լուծվեն գլոբալ մակարդակով»,- ասել է UNI-ի գլխավոր քարտուղար Քրիստի Հոֆմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ