News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի ծննդյան 50-րդ տարեդարձը։

«Սիրելի՛ հրամանատար

Իմ հարգանքն ու խոնարհումը Հայրենիքի համար ցուցաբերած Ձեր անմնացորդ նվիրմանն ու անձնուրաց ծառայությանը: Համոզված եմ՝ Հայի Ձեր հերոսական տեսակից ու օրինակից սերունդները արժանապատվության եւ քաջության դասեր կառնեն՝ վերստին նյութականացնելով հաղթանակներ կերտելու մեր հավաքական կամքն ու ցանկությունը:

Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը եւ կից հրապարակել Կարեն Ջալավյանին Արցախի հերոսի կոչում շնորհելու մասին տեսանյութը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ