News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Համաշխարհային տնտեսությունն այս տարի աճում է 4,7%-ով` 2020 թվականին COVID-19 համավարակի հետ կապված 4,3% կրճատումից հետո, ինչը ավելի քան կրկնակի գերազանցում է 2009-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը:

ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտի «Համաշխարհային տնտեսական իրավիճակն ու հեռանկարները» զեկույցում ասվում է, որ զարգացած երկրների տնտեսությունը 2020-ին կրճատվել է 5,6 տոկոսով, եւ կանխատեսումներով 2021-ին կաճի 4 տոկոսով, իսկ զարգացող տնտեսություններում՝ 2,5 տոկոսով եւ, ըստ կանխատեսումների, 2021-ին կաճի 5,7 տոկոսով: «Հարկաբյուջետային քաղաքականության զանգվածային եւ ժամանակին ձեռնարկված միջոցները կանխել են համաշխարհային տնտեսական աղետը, ինչպիսին Մեծ դեպրեսիան է»,- ասվում է զեկույցում:

«Նախկինի պես ծայրահեղ կարեւոր է, որ G20-ի տնտեսությունները վերադառնան աճի հետագծին՝ ոչ միայն աշխարհի մնացած երկրների տնտեսությունները բարձրացնելու, այլեւ համաշխարհային տնտեսությունն ապագա ցնցումների հանդեպ ավելի կայուն դարձնելու համար»:

Նշվում է, որ 2020 թվականին աղքատության շեմն անցել է եւս 131 միլիոն մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ