News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացնում է, որ բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժն ակնհայտ է․ ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է։

«Սիրելի՛ հայրենակիցներ

Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին քրեակատարողական համակարգի առաջնային խնդիրներից մեկը մահացության ցուցանիշի աճն էր։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի արդյունավետ աշխատանքի և Քրեակատարողական ծառայության հետ սերտ համագործակցության շնորհիվ 2020 թվականին այդ ուղղությամբ դրական առաջընթաց ենք արձանագրել։

Մասնավորապես, նույնիսկ COVID-19 ռիսկերի առկայության պայմաններում, նախորդ տարիների համեմատությամբ մահացությունների թիվը զգալիորեն նվազել է․ 2020թ-ին գրանցվել է մահվան 5 դեպք, այն դեպքում, երբ 2019թ-ին ունեցել էինք մահվան 21 դեպք։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ ազատազրկված անձանց շրջանում COVID-19 ախտորոշմամբ մահվան ելքով դեպք չի արձանագրվել:

ՊՈԱԿ-ի աշխատանքն արդյունավետ գնահատելու մեկ այլ գործոն է բուժօգնության կազմակերպման ձգձգումների բացառումը։ Եթե նախորդ տարիներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական սպասարկման և օգնության ուղեգրով բուժօգնության կազմակերպումը տևում էր շաբաթներ, ապա ներկայում տվյալ գործընթացը կազմակերպվում է ընդամենը մեկ օրում, ինչը հնարավորություն է տալիս ազատազրկված անձանց անխոչընդոտ իրացնել առողջության պահպանման իրավունքը։

Բուժօգնության որակի բարձրացման նպատակով 2020 թվականի ընթացքում նեղ մասնագիտական վերապատրաստում է անցել ՊՈԱԿ-ի 71 աշխատակից, այսինքն՝ զբաղեցրած հաստիքների շուրջ 45 %-ը։

ՔԿՀ-ներում բժշկական օգնության բարձր որակի ապահովմանն ուղղված քայլերը կրելու են շարունակական բնույթ՝ պահպանելով ինչպես արձանագրված հաջողությունները, այնպես էլ թիրախավորելով ռազմավարական նոր ուղղություններ, որոնք միտված են լինելու բանտային բժշկությունը հանրային առողջապահության ոլորտ ինտեգրելուն»,-գրել է Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում։

ℹ Բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժն ակնհայտ է․ ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է Սիրելի՛...

Опубликовано Ռուստամ Բադասյան Rustam Badasyan Понедельник, 25 января 2021 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ,  5-ը կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝...
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
Ամենաշատ