News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ախալքալաքում մոտ 40 մարդ տեղի իշխանություններից պահանջել է վերսկսել «Էներգիա» ՍՊԸ հիդրոէլեկտրակայանի աշխատանքը, որը պատկանում է Հենզել Մկոյանի ընտանիքին: Քաղաքապետարանում պարզաբանել են, որ դա իրենց իրավասության շրջանակներից դուրս է եւ համապատասխան առաջարկություններ են արել, փոխանցում է Jnews-ը:

Հունվարի 13-ին Բնապահպանության վերահսկողության վարչության որոշմամբ Մկոյանների ընտանիքին պատկանող հիդրոէլեկտրակայանի աշխատանքը կասեցվել էր:

Հունվարի 25-ին Ախալքալաքի քաղաքապետարանում մոտ 40 մարդ էր հավաքվել բողոքի` Հենզել Մկոյանի կողմնակիցներ եւ գործարարներ, որոնց օբյեկտները միացված են այդ հիդրոէլեկտրակայանին: Նրանք քաղաքապետարանից պահանջում էին նպաստել ՀԷԿ-ի աշխատանքի վերսկսմանը: Ըստ բողոքողների` ՀԷԿ-ի անջատման պատճառով նրանք չեն կարողանում աշխատել: Ցուցարարների խոսքով` նրանք բոլորը միացված են ՀԷԿ-ին, որը դադարեցրել է աշխատանքը:

Յուրա Խաչատրյանի խոսքով` իրենք ՀԷԿ-ից օգտվում են գրեթե 15-20 տարի: Նա պահանջում է վերականգնել հիդրոէլեկտրակայանի աշխատանքը:
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է: Նրա խոսքով` ՀԷԿ-ի բաժանորդներն ամսական առավելագույնը 50 լարի են վճարում:

«Մենք` այս հիդրոէլեկտրակայանի բաժանորդներս, դրա աշխատանքի դադարեցման պատճառով դադարեցրել ենք նաեւ մեր աշխատանքը: Չէր կարելի միանգամից անջատել ՀԷԿ-ը, քանի որ ամեն ինչ կարող է փչանալ: Հիդրոէլեկտրակայանը ծառայում էր ի շահ բնակիչների, այնտեղ ոչ մի վատ բան չկա, պետք չէր անջատել»,- ասում է Նար Հովհաննիսյանը:

Ըստ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Հունանյանի` ՀԷԿ-ի աշխատանքը դադարեցրել է ֆինանսական ոստիկանությունը, եւ այս հարցը քաղաքապետի իրավասության շրջանակներում չէ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ախալքալաքում վենդետան չի բացառվում. դեպքի մասին պատմում է Արտակ Գաբրիելյանը
Այնուհետեւ սպանվածի կողմնակիցներն արդեն հրկիզել են սպանողի տունը, հայրական տունը, իրեն պատկանող հյուրանոցը եւ եւս 2 տուն…
Ամենաշատ