News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը հաստատել է նոր կառավարությունը, որը ձեւավորել են աջ լիբերալ Բարեփոխումների կուսակցությունը եւ Ցենտրիստական կուսակցությունը, որի օգտին քվեարկում է ռուսախոս ընտրողների մեծամասնությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նախագահի գրասենյակին:

Նոր կառավարությունում Ցենտրիստական կուսակցությունից շրջակա միջավայրի նախարար է դարձել Թինիս Մելդերը, մշակույթի նախարար՝ Աննելի Օտտը, էկոնոմիկայի եւ ենթակառուցվածքների նախարար՝ Թաավի Աասը, պետական կառավարման նախարար՝ Յաակ Աաբը, ՆԳ նախարար՝ Կրիստյան Յաանին, առողջապահության եւ աշխատանքի նախարար՝ Թանել Կիյկը, իսկ ԱԳՆ-ն ղեկավարել է Էվա-Մարիա Լիյմետսը: Բարեփոխականներից Քեյթ Պենտուս-Ռոզիմանուսը դարձել է ֆինանսների նախարար, Սինգե Ռիյսալոն՝ սոցիալական գործերի նախարար, Կալե Լաանետը՝ պաշտպանության նախարար, Ուրմաս Կրուզեն՝ գյուղական կյանքի նախարար, Լիյնա Քերսնան՝ կրթության եւ գիտության նախարար, Անդրես Սուտտը՝ արտաքին առեւտրի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, իսկ Մարիս Լաուրին՝ արդարադատության նախարար:

Կառավարության հաստատումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 8:44-ին: Նոր կառավարության նախարարները մինչեւ օրվա վերջ կերդվեն Ռիյգիկոգուում (խորհրդարան):

Հունվարի 25-ին Ռիյգիկոգուն ձայների մեծամասնությամբ Բարեփոխումների կուսակցության նախագահ Կայե Կալասին նոր կառավարությունը ձեւավորելու իրավունք էր վերապահել: Խորհրդարանի 101 պատգամավորներից 70-ը քվեարկել էր այդ որոշման օգտին, 30-ը՝ դեմ, մեկ պատգամավոր քվեարկությանը չէր մասնակցել, հայտնել է BNS գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ