News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2020-ին այլընտրանքային էներգիան Եվրոպայում արտադրության ցուցանիշով առաջին անգամ առաջ է անցել հանածո վառելիք օգտագործող սովորական էլեկտրաէներգիայից: Այս մասին ասվում է բրիտանական Ember հետազոտական ​​կենտրոնի եւ գերմանական Agora Energiewende վերլուծական կենտրոնի զեկույցում, փոխանցում է «Լենտա»-ն:

Հիդրոէլեկտրակայաններին, հողմային, արեւային եւ կենսազանգված օգտագործող կայաններին բաժին է ընկել արտադրության 38.2 տոկոսը, իսկ ածխային եւ գազային կայաններին` 37 տոկոսը: Ածուխով աշխատող ՋԷԿ-երը տարվա ընթացքում կորցրել են 20 տոկոս, էներգետիկ հաշվեկշռում դրանց մասնաբաժինը 13 տոկոս էր: Գազային կայաններում արտադրությունը գների կտրուկ անկման ֆոնին այդքան էլ շատ չի նվազել` ընդամենը 4 տոկոսով: Ատոմակայանները արտադրության կրճատման տեսանկյունից պատմական առավելագույն են գրանցել` միանգամից 10 տոկոս:

Մինչդեռ քամու եւ արեւային էլեկտրակայանների գեներացումը 2015 թվականից ի վեր կրկնապատկվել է: Այս ոլորտում առաջատարներն են Դանիան (61 տոկոս), Իռլանդիան (35 տոկոս), Գերմանիան (33 տոկոս) եւ Իսպանիան (29 տոկոս):

Ember-ի ավագ վերլուծաբան Դեյվ Ջոնսը նշել է, որ քամու եւ արեւային էներգետիկայի արագ աճը թույլ կտա հրաժարվել ածուխից եւ գազից եւ փոխարինել փակվող ատոմակայանները: Սակայն, ըստ հետազոտության, ներկայիս տեմպերը բավարար չեն մինչեւ 2030 թվականը նպատակային ցուցանիշներին հասնելու համար, դրանք պետք է աճեն առնվազն երեք անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ