News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախկին նխարար Դավիթ Տոնոյանն իր հարցազրույցով փորձեց եւս մեկ անգամ մաքրվել եւ հաստատել, որ ամեն դեպքում առաջնային մեղավորը վարչապետ Փաշինյանն է: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը։

«Նա հաստատեց ԶՈՒ ԳՇ պետի կողմից արված այն միտքը, որ իրենք զգուշացրել են Փաշինյանին, որ անկարող է  բանակը այս տեմպերով պատերազմել Ադրբեջանի եւ Թուրքիայի ընդհնուր հարձակման դեմ: Հաստատեց, որ դա ասվել է նաեւ պատերազմից ավելի վաղ, որ ամեն ինչ պետք է արվի դիվանագիտության ուղղությամբ պատերազմը կանխելու կամ գոնե հետաձգելու նպատակով»,-ասաց նա:

Իր հերթին «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը հիշեց հայտնի խոսքը, թե Զատիկից հետո ձու չեն ներկում. «Եթե պարոն Տոնոյանն ուներ շեշտադրումներ, ասելիքներ, նա անմիջական պատասխանատուներից մեկն էր, որ պետք է պատերազմը վարեր: Սա նույն պարոն Տոնոյանն է, այն կեղծ թեզը եւ փափուկ բարձը դնողն էր, որ ասաց՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ»: Այսօր կարծես թե Փաշինյանի ջրաղացին ջուր լցնելու համար թենիս խաղան, մեն մեկը մյուսի դաշտ գցելով փորձում են հանրային օարակարգը շեղել դավաճանական իշխանությանը հեռացնելու գործընթացից: Ամեն մեկը կարգում է մի մեղավոր, սեփական անմեղությունը փորձում է ներկայացնել: Տոնոյանը եթե ոչ հավասար, ապա ոչ պակաս պատասխանատու է այս դավաճանական ողջ գործընթացի համար: Առաջիկայում, երբ կունենանք լեգիտիմ, հայի տեսակին հարիր իշխանությունները, ապա Տոնոյանը եւս կունենա իր պատասխանատվության բաժինը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ