News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


2,5 տարում գործող իշխանությունը պաշտպանության ոլորտում բազմաթիվ լուրջ սխալներ եւ բացթողումներ է թույլ տվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ հայտարարությունները, որոնք արվել են եւ՛ քաղաքական դաշտում, եւ՛ դիվանագիտական հարթակում, պատճառ են դարձել, որպեսզի հակառակորդը մասշտաբային մարտական գործողություններ վերսկսի: «Նրանք ձախողել են բազմաթիվ ուղղություններ: Մասնավորապես, լուրջ բացթողումներ են թույլ տվել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտման համար մոնիթորինգի մասով: Այդ հանգամանքին ՊՆ-ն պատշաճ ուշադրություն չի դարձրել»,-նշեց Զաքարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ