News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իմ ելույթում ուզում եմ անդրադառնալ ԵԽԽՎ Բյուրոյի որոշմանը, որով այսօր մերժվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով հրատապ քննարկման կազմակերպումը։ Այս մասին ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում նշել է հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:

Ստորեւ ներկայացնում ենք ելույթը.

«Ես կարծում եմ, որ մենք այստեղ շատ կարեւոր հարցեր ենք քննարկում, սակայն սույն հարցը չի զիջում իր կարեւորությամբ որեւէ այլ հարցի, մինչդեռ այն անտեսվել է Բյուրոյի կողմից։ Եվ դրանից հետո Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն այստեղ ելույթ է ունենում, խոսելով վստահության մթնոլորտի ձեւավորման եւ խաղաղության մասին, սակայն ինչպե՞ս է հնարավոր խոսել վստահության մթնոլորտի ձեւավորման մասին, եթե Ադրբեջանը հրադադարից հետո իր բանտերում շարունակում է պահել հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց, խոշտանգել նրանց։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է միջանկյալ միջոցներ Ադրբեջանի դեմ այս հարցով, սակայն նրանք անտեսում են Բարձր դատարանի որոշումները, դեռ ավելին՝ դրանից հետո նրանք նաեւ սպանել են ռազմագերուն։ Ադրբեջանը մեծարում է իր զինվորականներին, որոնք գլխատում են հայ զինվորներին եւ կտրում Շուշիի խաղաղ տարեց բնակչի գլուխը։ Եվ այսքանից հետո նրանք խոսում են վստահության եւ խաղաղության մասին։

Ես կարծում եմ՝ այս իրավիճակից մենք ունենք երկու ելք. մեկը՝ գնալ ադրբեջանցի պատվիրակի կոչով, այն է խաղաղության ճանապարհով եւ ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց եւ ապա միայն խոսել այլ հարցերի մասին։ Իսկ եթե նրանք շարունակում են պահել մեր ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց իրենց բանտերում, ապա հարկ է նկատել, որ դա ահաբեկչական երկրի գործելաոճ է, որ դուք ահաբեկիչներ եք։

Ինչո՞ւ։ Որովհետեւ միայն ահաբեկիչներն են պատանդ պահում եւ հետո նախապայմաններ առաջ քաշում՝ վերջիններիս ազատման համար։ Այսպիսով, իրեն ահաբեկչի նման պահող երկիրն ինչպե՞ս կարող է լինել Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, որտեղ իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունն անկյունաքարային են։

Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում ձեզ՝ միջազգային հանրությանը, Եվրոպայի խորհրդին, սույն կազմակերպության բոլոր անդամներին, Եվրոպայի խորհրդի համապատասխան բոլոր ատյաններին ճնշում կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ՝ հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց ազատ արձակելու պահանջով, այլապես Ադրբեջանը կդիտարկվի որպես ահաբեկչական պետություն, որը պատանդներ է պահում եւ օգտագործում նրանց Եվրոպայի խորհրդի մեկ այլ անդամ պետության դեմ՝ հրադադարի վերաբերյալ փաստաթղթի կնքումից հետո նոր նախապայմաններ դնելու համար։ Հայաստանն իր կողմից կատարել է հրադադարի պայմանագրով նախատեսված բոլոր կետերը, իսկ Ադրբեջանը խախտում է դրա 8-րդ կետը՝ ազատ չարձակելով մեր ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց։ Այսպիսով, կոչ եմ անում Եվրոպայի խորհրդի բոլոր անդամներին ճնշում գործադրել արդբեջանական իշխանությունների նկատմամբ՝ ազատ արձակելու համար հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ