News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«ՄԻՌ» Միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավարության ներկայացուցիչներն այցելել են ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Էջմիածնի շրջանում Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձան:

«ՄԻՌ» ՄՀՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակությունը ծաղկեպսակներ եւ ծաղիկներ է դրել Օշականի ճակատամարտին մասնակցած զինվորների հուշարձանին:

Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանի հետ կազմակերպվել է աշխատանքային հանդիպում, որի ժամանակ քննարկվել են հուշահամալիրի եւ հարակից տարածքի բարեկարգման հարցեր:

«1827 թվականին ռուս-պարսկական պատերազմում մարտնչած ռուս զինվորների հուշարձանի բացման 10-ամյակի պատվին մենք կկատարենք համալիրի բարեկարգում եւ նրա տարածքում կսկսենք մատուռի կառուցում»,- ասել է «ՄԻՌ» հիմնադրամի վարչության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:

1827 թվականի օգոստոսի 17-ին Օշական գյուղի մերձակայքում ճակատամարտ է տեղի ունեցել պարսից գահի ժառանգորդ Աբաս Միրզայի բանակի եւ Աֆանասի Կրասովսկու հրամանատարությամբ ռուսական զորքերի միջեւ: Ռուսական զորքն օգնության էր շտապում պարսիկների կողմից պաշարված Էջմիածնի Մայր աթոռին:

Այդ ճակատամարտում պարսիկների կորուստը կազմում էր 3 հազար սպանված եւ վիրավոր, ռուսական զորքի կորուստը՝ 1150:

1834 թվականին Էջմիածնից ոչ հեռու տեղադրվել է Օշականի ճակատամարտում ընկած ռուս զինվորներին նվիրված հուշարձան: Եփրեմ Ձորագեղցու եւ արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ ու ինժեներ Կոմպանեւսկու նախագծով տեղադրված հուշարձանը պատրաստված է հայկական տուֆից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ