Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է «Խաբր ալ-աջիլ» պորտալը:
Նշվում է, որ հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է երկնքում խոցել թիրախն ու հակահարված հասցնել Եմենում գործող «Անսար ալլահ» ծայրահեղական շարժման ապստամբների օդային հարձակմանը:
Եմենի կոալիցիան դեռ պաշտոնական հայտարարություն չի արել միջադեպի կապակցությամբ: