News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Փաստացի, մենք լեգիտիմացնում ենք թուրք-ադրբեջանական ագրեսիան՝ դեպի մեզ։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման հարցին։

«Այն, ինչ իրենք փորձում են ներկայացնել որպես հաղթաթուղթ, դա իրականում խորագույն պարտություն է, որովհետեւ երբ իրենք ասում են՝ կարող ենք գնացքով գնալ Ադրբեջանով դեպի Ռուսաստան, բոլորի բյուրեղյա երազանքն էր հա՞ գնացքով Ադրբեջանի տարածքով գնալ Ռուսաստան։ Թուրքերի վաղեմի երազանքն իրականանում է՝ վերամիավորվում են Նախիջեւանն ու Ադրբեջանը։ Չունենալով խորքային անվտանգային համակարգ, ունենալով ոչնչացված երկիր, դուք ո՞նց եք գնում այն քայլերին, որոնք իրականում վտանգները քառապատկում են»,- նշեց նա։

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների ժամկետների, ԱԺ լուծարման հնարավորության եւ այլն հարցերի մասին «Իմ քայլի» այսօրվա քննարկումներին՝ պատգամավորն ասաց. «Այսօր բոլոր խնդիրները թողած ինչ-որ պրոցեսներ են գնում, որոնք, ըստ իս, միտված են իրենց վերարտադրությանը։ Զավեշտալի իրավիճակ է ստացվում։ Հարցերի առաջնահերթությունը, որն այսօր պետք է քննարկվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, եւ բոլոր պրոցեսները նոր պետք է մենք հասկանանք՝ ինչ է գեներացվում։ Այսօր գնում է հակառակ պրոցես։ Այն տեղեկատվական օրակարգը, որն ամեն օր գեներացվում լրատվական դաշտում, տպավորություն է, որ իրենք ապրում են զուգահեռ Հայաստանում, որտեղ չկան գերիներ, կորցրած հայրենիք, ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակ, թուրք-ադրբեջանական վտանգները, որոնց օրեցօր ավելանում են։ Յուրաքանչյուր օրակարգ, որը բերվում է, եւ որը չի բխում այդ խնդիրների լուծման շրջանակում, որն այսօր գոյացած է Հայաստանում, իհարկե այն չի համապատասխանում ՀՀ-ի եւ հայ ազգի շահերից»։

Աբովյանի խոսքով՝ Հայաստանում զարգացող պրոցեսները, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում, իշխանությունը ոչ մի ձեւով չի շտկում.

«Պատերազմից առաջ երբ ասում էինք՝ Թուրքիան զորավարժություններ է անցկացնում, Ադրբեջանը նախապատրաստվում է, պատերազմ է գալիս, իշխանական պատգամավորներից ասում էին՝ ինչի ես խտացնում գույները, ասում էի՝ երբ մեկը կացնով դռան դեմդ կանգնած, դուռը ծեծում ու ասում է՝ եկել եմ քեզ սպանեմ, դա խտացում չի, դա իրական իրավիճակի վերլուծություն է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ