News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին օգնել կազմել ընդհանուր կանոնների շարք` F acebook-ի եւ Twitter-ի նման խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ուժը զսպելու եւ կեղծ լուրերի տարածման դեմ պայքարելու համար, հաղորդում է AP-ն:

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հորդորել է Բայդենի վարչակազմին միավորել ուժերը «թվային աշխարհի մութ կողմերի» դեմ, որոնք, ըստ նրա, մասամբ կանգնած էին Կապիտոլիումի բլրի գրոհի հետեւում։

«Առցանց պլատֆորմների բիզնես-մոդելը ազդում է ոչ միայն ազատ եւ արդար մրցակցության, այլ նաեւ մեր ժողովրդավարությունների, անվտանգության եւ տեղեկատվության որակի վրա»,- ասել է ֆոն դեր Լյայենը: «Ահա թե ինչու մենք պետք է զսպենք խոշոր թվային ընկերությունների այս հսկայական հզորությունը»:

Նա Սպիտակ տանը կոչ արել միանալ ԵՄ ջանքերին՝ հայտարարելով, թե «միասին մենք կարող ենք թվային տնտեսության համար ստեղծել մի շարք կանոններ, որոնք կգործոն ամբողջ աշխարհում», որոնք կներառեն տվյալների պաշտպանությունը, գաղտնիության կանոնները եւ կարեւոր ենթակառուցվածքների անվտանգությունը: «Մենք ցանկանում ենք, որ հարթակները թափանցիկ լինեն այն առումով, թե ինչպես են իրենց ալգորիթմները աշխատում: Քանի որ մենք չենք կարող համաձայնել, որ մեր ժողովրդավարության համար հեռահար հետեւանքներ ունեցող որոշումները կայացվում են միայն համակարգչային ծրագրերի միջոցով»:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն ցանկանում է, որ պատասխանատվության բեռն ընկնի տեխնոլոգիական հսկաների վրա:

«Մենք ուզում ենք հստակ նշվի, որ ինտերնետային ընկերությունները պատասխանատվություն են կրում այն բանի համար, թե ինչպես են իրենք տարածում, խթանում եւ հեռացնում բովանդակությունը»:

Ֆոն դեր Լյայենը նաեւ նշել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվն արգելափակելու Facebook-ի եւ Twitter-ի որոշումը՝ աննախադեպ քայլ, որն ընդգծել է խոսքի կարգավորման գործում տեխնոլոգիական հսկաների հսկայական իշխանությունը: «Որքան էլ գայթակղիչ լինի Twitter-ի համար նախագահ Թրամփի հաշիվը արգելափակելը, ազատ խոսքին այդպիսի լուրջ միջամտությունը չպետք է հիմնված լինի բացառապես ընկերության կանոնների վրա»,- ասել է նա: «Նման հեռահար որոշումներ կայացնելու համար պետք է լինի օրենքների համակարգ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ