News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավարտվել է ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործերի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Դատախազությունից։

2020 թվականի օգոստոսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված մյուս քրեական գործով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 3 տեսուչի մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նրանք, ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու համար սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, ֆիզիկական ուժ գործադրելու հիմքերի բացակայության պայմաններում, ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից եւ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պահպանվող հատուկ տարածքում դիտավորությամբ ծեծի են ենթարկել եղբոր հետ իր ավտոմեքենան այնտեղից դուրս բերելու համար նշված վայր ժամանած, ապա ալկոհոլի ազդեցության տակ ոստիկանության ծառայողների հասցեին հայհոյանքներ հնչեցրած քաղաքացուն եւ նրա եղբորը:        

Մեղադրական եզրակացությունները ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում հաստատվելուց հետո նշված քրեական գործերն ուղարկել է Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ընդհանուր առմամբ 2020թ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածով եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է 142 քրեական գործ։

Հարուցված քրեական գործերից 6-ը՝ 12 անձի վերաբերյալ, (ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածով՝ 2 քրեական գործ 4 անձի վերաբերյալ, ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 4 քրեական գործ 8 անձի վերաբերյալ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Համեմատության համար նշենք, որ Ոստիկանության եւ այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմեւնքի, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ ենթադրյալ խախտումների փաստերով 2019թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 5 քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ, իսկ 2018թ.-ին՝ 3 քրեական գործ՝ 4 անձի վերաբերյալ:

Քանակական աճը պայմանավորված է նշված բնույթի հացագործությունների դեպքերի՝ (այդ թվում նաեւ նախկինում կատարված) բացահայտման ցուցանիշների բարելավմամբ, ՀՀ դատախազության կողմից վարվող՝ նման դեպքերը պարտադիր քրեադատավարական կարգով իրավական գնահատականի արժանացնելու խիստ եւ հետեւողական քաղաքականության արդյունավետությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ