News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նախ հանրային քննարկման, ապա փետրվարին շրջանառության մեջ ենք դնելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Այս մասին այսօր՝ հունվարի 26–ին, Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

«Երբ դեռ 1.5 տարի առաջ ծրագրում էինք ընտրական բարեփոխումները, գաղափար կար, որ հիմնական մասին կանդրադառնանք սահմանադրական փոփոխություններից հետո, որովհետեւ ընտրակարգում կան դրույթներ, որոնք կարգավորված են Սահմանադրությամբ, հետեւաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական փոփոխությունները դեռ տեղի չեն ունեցել, բայց Ընտրական օրենսգրքի փաթեթը, մեծ հաշվով, պատրաստ է, այդ հարցն էինք քննարկում, թե արդյո՞ք մենք փորձենք Ազգային ժողովում որոշակի Սահմանադրական փոփոխություններ կատարենք, իհարկե, այն, հոդվածների մասով, որոնք Ազգային ժողովի լիազորությունների տիրույթում են»,– ասաց նա։

Հարցին, թե արդյոք քննարկվել է ԱԺ–ին ինքնալուծարման հնարավորություն տալու գաղափարը, Համազասպ Դանիելյանը նշեց, որ նաեւ այդ հարցն  է քննարկվել. «Տարբեր գաղափարներ են, մեկ կետ չէ, բազմաթիվ կետեր են՝ արտահերթ ընտրությունների ժամկետների հետ կապված, որոնք նույնպես Սահմանադրության մաս են կազմում եւ այդ ժամկետները խիստ կարճ էր։ Այն պարագայում, երբ արտահերթ ընտրություն է իրականցվում, քարոզարշավի համար նախատեսված ժամանակահատվածն ըստ էության կարճ է, հատկապես փոքր եւ  նոր ուժերին իրենց տեսակետները ներկայացնելու  համար, հետեւաբար սրա անհրաժեշտությունը կա, բայց արդյո՞ք Սահմանադրական այդ փոփոխությունները կարող ենք անել ԱԺ–ում, պետք է ասեմ, որ սա միայն «Իմ քայլը»-ի որոշելիքը  չէ: Նման փոփոխությունը պահանջում է առնվազն 88 ձայն, հետեւաբար նաեւ ընդդիմությունը պետք է իր տեսակետը հայտնի: Մենք դեռ շատ վաղ փուլում ենք, որ կարողանամ որեւէ հստակ տեղեկատվություն հայտնել»,–  ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ