News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք տարիներ շարունակ, եթե ոչ տասնամյակներ, սեւեռուն եւ առարկայական ուշադրություն ենք դարձրել ղարաբաղյան կարգավորմանը: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից Ռուսաստանն առավել հետեւողականորենն է առաջ տարել տարբեր գաղափարներ բոլորի կողմից համաձայնեցված սկզբունքների շրջանակներում, որոնք թույլ կտային կարգավորման հասնել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր իրանցի գործընկեր Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

«Կհամարձակվեմ ենթադրել, որ մենք մի քանի տարի շանս ունեինք Ռուսաստանի առաջարկների հիման վրա, որոնց աջակցում են ՄԽ մյուս համանախագահները, համաձայնության գալ, որն ընդհանուր առմամբ կօգներ հարյուր հազարավոր կյանքեր փրկել ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի կողմից: Ցավոք, այն ժամանակ դա չստացվեց: Այժմ մենք իրական իրավիճակ ունենք տեղում, որը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի արդյունքում, որոնք արտահայտվել են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ»: Նա նշել է, որ հայտարարությունը, բացի բոլոր ռազմական գործողությունների դադարեցումից, լուծում է նախատեսում տեղում, եւ, ըստ էության, տեղավորվում է այն բոլոր սկզբունքների մեջ, որոնք ժամանակին ձեւավորվել են Ռուսաստանի եւ ՄԽ մյուս համանախագահների կողմից: «Սակայն եւս մեկ անգամ կրկնեմ, որ շատ առումներով իրավիճակը ձեւավորվել է հիմնականում այն սկզբունքների հունով, սակայն` մարդկային զոհերի ահռելի թվի գնով: Սա, հավանաբար, պետք է դաս լինի նման հակամարտությունների բոլոր մասնակիցների համար ապագայում»:

«Մենք չենք պատրաստվում առանց ուշադրության թողնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Դրա հաստատումը դարձավ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ գագաթնաժողովը` Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մեխանիզմի ստեղծման մասին, որը գործնականում կիրականացնի տարածաշրջանում բոլոր տնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցության եւ ընդհանուր ամբողջ տնտեսական եւ հումանիտար կյանքի ապաշրջափակման մասին պայմանավորվածությունը:

Շահագրգռվածություն նրանում, որպեզի այս տարածաշրջանն ապրի խաղաղ, բարիդրացիական եւ բարգավաճի, ունեն ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը, այլ նաեւ Իրանը, Թուրքիան եւ Վրաստանը, նշեմ նաեւ այս երկիրը, քանի որ այն Հարավային Կովկասի մաս է կազմում: Ընդհանուր առմամբ, արդեն իսկ նախաձեռնություններ են հնչում այն մասին, որ Անդրկովկասի երեք հանրապետությունները երեք հարեւանների` Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակցությամբ ձգտում էին նոր հարաբերություններ կառուցել` հաշվի առնելով նոր իրողությունը, երբ պատերազմ չկա աշխարհի այս հատվածում եւ կա շրջափակումները եւ նորմալ կյանքի սահմանափակումները վերացնելու պայմանավորվածություն:

Մենք կասկածներ չունենք, որ Իրանը շահագրգռված կլինի միանալ այս նախագծերին: Ռուսաստանը նույնպես անմիջականորեն մասնակցելու է այն ջանքերին, որոնք բխում են տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին համաձայնագրերից: Այս մասով արդեն կոնկրետ ծրագրեր կան, փոխվարչապետների մակարդակով մեխանիզմ է ստեղծվել: Սակայն բացի Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից, Թուրքիայից, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջ տնտեսական վերականգնմանը միանալ շատ ցանկացողներ կան այդ թվում` եվրոպական երկրներից: Կարծում եմ, որ դա կարելի է միայն ողջունելի: Այստեղ գլխավորն այն է, որպեսզի բոլոր արտաքին դերակատարները առաջին հերթի, մտածեն այն մասին, որ այժմ շատ կարեւոր է ամրապնդել այս տարածաշրջանի ապագա կյանքի տնտեսական հիմքը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ