News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քիչ հավանական է, որ Թուրքիան մոտ ժամանակներս վերջ կդնի Եմենում եւ Աֆրիկյան եղջյուրում իր ապակայունացնող ծրագրին՝ չնայած նրան, որ հայտարարել է Սաուդյան Արաբիայի հետ ապաէսկալացիայի մասին, գրում է Arab Weekly-ն:

Անկարայի մտադրությունը պատկերազարդվել է տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներկայության ժամկետը երկարացնելու՝ Թուրքիայի նախագահի որոշմամբ: Էրդողանի վարչակազմը խորհրդարան հուշագիր է ուղարկել Ադենի ծոցում, Արաբական ծովում եւ Սոմալիի տարածքային ջրերում Թուրքիայի ՌԾՈւ առաքելության 1 տարով երկարացման մասին՝ սկսած 2021 թվականի փետրվարի 10-ից:   

Վերլուծաբանները կարծում են, որ այդ շրջաններում առաքելությունը երկարացնելու որոշումը Սաուդյան Արաբիայի հիշեցում է այն մասին, որ հաշտեցման կամ լարվածության նվազեցման մասին ընթացիկ պայմանավորվածությունները չեն նշանակում, որ Թուրքիան հրաժարվել է Աֆրիկյան եղջյուրում իր դերից: Դրա փոխարեն նա ցույց է տալիս, որ մտադիր է Եմենում եւ Սոմալիում փոխհատուցել այն, ինչը կորցրել է Սուդանում այն բանից հետո, երբ նրան արտաքսել են Սուակինի բազայից:

Թուրքիան ավելի վաղ հայտնել է Պարսից ծոցում հաշտեցմանն իր աջակցության մասին: Սակայն նա որեւէ քայլ չի ձեռնարկել՝ բարեխղճություն դրսեւորելու համար ո՛չ քաղաքական մակարդակով, ո՛չ զանգվածային լրատվամիջոցներում:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Թուրքիան կաջակցի Եմենում քաոսի շարունակմանն այնքան ժամանակ, քանի դեռ չի ապահովել իր համար տարածաշրջանում ռազմավարական հենակետ: Ասում են նաեւ, որ նա կանգնած է նավթով հարուստ Շաբվա գավառի հսկողության հետեւում, որը դուրս է գալիս Արաբական ծովի ափ:

Անկարան նաեւ ուժեղացրել է իր հետախուզական ներկայությունը տարածաշրջանում՝ անվտանգության ծառայությունների աշխատակիցների ուղարկելով տարբեր քողարկմամբ, օրինակ՝ մարդասիրական առաքելություններ:

Թուրքական գործունեությունը, որը խոչընդոտում է Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի այլ երկրների շահերին, ավելի ակնհայտ է դարձել Աֆրիկյան եղջյուրի շրջանում՝ կենտրոնանալով Սոմալիում եւ Ջիբուտիում դիրքերի ապահովման վրա:  

Քաղաքական վերլուծաբաններն ասում են, որ թուրքերը ձգտում են վերահսկել Բաբ ալ-Մանդեբի նավահանգիստները, ներառյալ՝ Սոմալիլենդի Հանրապետությունում Ջիբուտիի եւ Բերբերի նավահանգիստները եւ Մոգադիշո նավահանգիստը, ինչը կթեթեւացնի Աֆրիկյան եղջյուրից արտահանման եւ ներմուծման հսկողությունը:

Թուրքիան մեծ ռազմաբազա է հիմնել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում մշտական զորքերի ուսուցման համար: Բազան, որի շինարարությունն արժեցել է գրեթե 50 մլն դոլար, ըստ աղբյուրների տվյալների, կարող է միաժամանակ տեղակայել եւ սովորեցնել մոտ 1500 զինվորի:

Թուրքիան զենք եւ տեխնիկա է մատակարարում ուժերին, որոնց նա վարժեցնում է Սոմալիում: Սակայն ուսուցման պատրվակով այն աշխատում է իր ազդեցության ընդլայնման եւ երկրի հարստությունների շահագործման ուղղությամբ:

Դրան զուգահեռ Անկարան աշխատում է Ջիբուտիում կենսական կարեւորության օբյեկտների հսկողության ուղղությամբ՝ շռայլ տնտեսական աջակցություն տրամադրելով, խրախուսելով գործարարներին՝ ներդրումներ կատարել Մեծ արդյունաբերական գոտում, եւ ձգտելով ընդլայնել իր փափուկ ուժը կրթական եւ տարածաշրջանային ծրագրերի օգնությամբ:

Վերլուծաբաններն ասում են, որ Թուրքիայի նպատակն է ցույց տալ կորուստները զսպելու իր ունակությունը, որը կրել է Անկարան նախագահ Թայիփ Էրդողանի քաղաքականության պատճառով, որը հանգեցրել է հարաբերությունների սրման ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Պարսից ծոցի հետ: Նրանք տեսնում են, որ թուրք առաջնորդն այսօր փորձում է լրացնել իր քաղաքականության թերությունները խաբուսիկ պատումով, որը նրանից որեւէ զիջում չի պահանջում:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ