News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պատերազմի ընթացքում Հայաստանում անտառահատումների դեպքերի թիվն աճել է 3-4 անգամ: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Ըստ նրա` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախարարության շուրջ 200 աշխատակից  (ամենից շատ «Հայանտառ» ՊՈԱԿ-ից) որպես կամավոր մեկնել էր ռազմաճակատ:

«Խախտողներն օգտվեցին կադրերի պակասից անտառներում: Այժմ իրավիճակը կայունացել է: Բացի այդ, շուտով շուրջօրյա հսկողության ռեժիմ կներդրվի: Կարվի ամեն ինչ` ծառերի ապօրինի հատումները բացառելու համար, իսկ բոլոր գործարքները կանցնեն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջոցով, որի աշխատակիցների աշխատավարձը նախատեսում ենք բարձրացնել, որպեսզի ապօրինի ճանապարհով եկամուտ ստանալու գայթակղություն չլինի: Այս փոփոխություններն արվելու են, այդ թվում` սեփական եկամուտներն ավելացման հաշվին»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ այս տարի աշխատանքներ են նախատեսվում վնասատուների դեմ պայքարի ուղղությամբ 12 հազար հեկտար ընդհանուր տարածք ունեցող անտառներում:

Պետրոսյանը շեշտեց, որ շուրջօրյա ծառայություն է նախատեսվում սահմանել նաեւ Խոսրովի արգելոցում` որսագողության դեպքերը կանխելու համար: «Հակահրդեհային պաշտպանության նոր համակարգ կներդրվի, ինչպես նաեւ` անվտանգության նոր համակարգ: Բացի այդ, էկոտուրիզմի տարր կներդրվի առցանց վճարումների ներդրման միջոցով: Բոլոր հատուկ պահպանվող տարածքներում խստացվելու են պահանջներն այն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որոնք պարտավոր կլինեն մաքրման կայաններ ունենալ»,- եզրափակեց նա:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ