News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չսառեցրած սիգը, որը հաճախ հանդիպվում է Հայաստանում, ապօրինի որսված է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ պիլոտային ծրագրի շրջանակում դիմումները, որոնք թույլ են տալիս սիգ որսալ սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր 256 տոննա ծավալով, ստացել են 200 շահառուներ:

«Այդ տնտեսվարող սուբյեկտներն ունեն 20 սառնարանային տնտեսություններ, ինչը նրանց թույլ է տալիս վաճառել, այդ թվում արտահանել, նշված շրջանում որսված ձուկը սառեցված տեսքով: Թարմ ձուկը, որն այսօր հանդիպում է, ապօրինի է որսվել»,-նշեց նախարարը:  

Պետրոսյանը վստահեցրեց, որ այդ երեւույթի դեմ պայքար է մղվում, վերջերս հայտնաբերվել եւ ոչնչացվել է 40-50 ցանց, ծրագրվում է տեղադրել 25 դիտակետ Սեւանի երկայնքով եւ շուրջօրյա հսկողություն իրականացնել:

Ինչ վերաբերում է պիլոտային ծրագրին, ապա դա, նրա խոսքով, ինստիտուցիոնալ տեսանկյունից կայացել է:

«Ծրագրվում է հավելյալ քվոտաներ մտցնել, որտեղ կներառվեն այն 30-40 տոննան, որը չի օգտագործվել անցած տարի»,-եզրափակեց Պետրոսյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ