News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեւանա լճի երկայնքով ապօրինի կառույցների ապամոնտաժում կանցկացվի էլ ավելի մեծ ինտենսիվությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ գույքագրման արդյունքում հայտնաբերվել են այդ ծրագրի հարյուրավոր շահառուներ, եւ եթե նրանք չապամոնտաժեն իրենց օբյեկտները, ապա դա կանի պետությունը: «Մինչեւ պատերազմը ապամոնտաժվել է 30-40 նման օբյեկտ»,-նշեց նախարարը: Նա պարզաբանեց, որ աշխատանք է տարվում որոշման նախագծի ուղղությամբ, ինչը թույլ կտա մեծացնել աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաեւ մի քանի տասնյակ մշտական աշխատատեղ ստեղծել:

«Սեւանի ափամերձ հատվածների մաքրմամբ զբաղվող կապալառուի գործունեության խախտման հետ կապված 208 մլն դրամի չափով քրեական գործեր են հարուցվել, իսկ գումարը վերադարձվել է պետբյուջե»,-եզրափակեց Պետրոսյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ