News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 06
USD
405.7
EUR
402.62
RUB
6.8
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 9-ի հաղթանակից հետո, որով պսակվեցին 44-օրյա մարտերը, Իլհամ Ալիեւի շուրթերից ժպիտը չի հեռանում: Վաղուց ժողովրդի սերը չվայելելով, 2003-ին իշխանությունը իր հորից ժառանգելով եւ շքեղության մեջ ապրելով՝ նա վայելում է այս անձնական, համբերատար նվաճած հաղթանակը: 2005 թվականից սկսած՝ նա ադրբեջանական նավթադոլարները վերածում էր ռուսական, իսրայելական եւ թուրքական զենքի՝ անօդաչու թռչող սարքերի, զրահամեքենաների եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի մեծածավալ մատակարարումների՝ շատ ավելի ժամանակակից, քան ուներ Հայաստանը, ասվում է Le Monde-ի հոդվածում, որի թարգմանությունը ներկայացնում է է «Ինոսմին»։:

«Ալիեւը կարողացավ օգտվել հայկական իշխանությունների թույլ տված ողբերգական սխալներից. մասնավորապես, 2020-ի հուլիսին, երբ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շուշիում ասաց. «Ղաբաղը Հայաստան է, եւ վե՛րջ»՝ առաջացնելով ադրբեջանական հասարակության զայրույթը: Ալիեւը նաեւ հմտորեն օգտվեց այն հանգամանքից, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված էր ամերիկյան նախագահական քարոզարշավին։

Միեւնույն ժամանակ Թուրքիան, հաղթահարելով Ռուսաստանի հանդեպ վախը նախկին ԽՍՀՄ տարածքում, առաջին անգամ իր ռազմական օգնությունն առաջարկեց Ադրբեջանին, որի շնորհիվ ձեռք բերվեց առավելություն օդում: Գետնին, իր հերթին, որպես թնդանոթի միս, Անկարայի կողմից վարձված սիրիացի վարձկանների օգտագործումը հայկական ճակատը ճեղքելու համար Բաքվին ծառայության մատուցում էր: Սակայն հիմնական խնդիրը Ալիեւը կատարեց: Հայաստանի ռազմական գերազանցության առասպելին վերջ դրվեց:

Հաղթանակ տանելով՝ Իլհամ Ալիեւը դուրս է գալիս դժվար իրավիճակից: 2014 թվականից նավթի գների անկումը քայքայել է գնողունակությունը Ադրբեջանում, որի տնտեսությունը մեծապես կախված է ածխաջրածիններից: 2020 թվականին, ըստ Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալների, նավթը կազմել է արտահանման 90%-ը եւ Ադրբեջանի ՀՆԱ-ի մեկ երրորդը: Covid-19 համավարակի դեմ պայքարելու համար 2020-ի մարտին ներդրված խիստ սահմանափակումները ծանր հարված են հասցրել աղքատ բնակչությանը՝ խորացնելով սոցիալական անհավասարությունը: Շքեղ Բաքվում, որը իր երկնաքերներով եւ ճանապարհներին ամենագնացների առատությամբ հավակնում է «Կովկասյան Դուբայ» կոչմանը, անթիվ հետնախորշեր են թաքնված:

«Գերագույն գլխավոր հրամանատարը», ըստ ամենայնի, պատրաստ չէ հրաժարվել նաեւ հայերի նկատմամբ ատելություն հրահրելու հռետորաբանությունից, իսկ դա հակասում է «ղարաբաղյան խնդիրը լուծված է» սեփական հայտարարություններին: Ալիեւը «ընդունել է ատելության եւ պատերազմի քարոզչության համար իր պատասխանատվությունը եւ նույնիսկ պարծեցել է դրանով»,- բողոքում է Ավստրիայի Ինսբրուկի համալսարանի կովկասյան հակամարտությունների հարցերով ադրբեջանցի փորձագետ Համիդա Գիյասբայլին:

Գիյասբայլին բացատրում է, որ «իշխանությունը երկար տարիներ օգտագործել է այդ ատելությունը որպես գործիք»: «Հիմա մենք տեսնում ենք այդ գործընթացի արդյունքը»,- նշում է նա: - Ռազմական քարոզչությունը շատ ազդեցիկ է: Ադրբեջանը ամեն կերպ փորձել է ապացուցել, որ ինքը բազմամշակութային պետություն է, բայց ատելությամբ հագեցած այս հայտարարություններից հետո դժվար թե հասավ իր նպատակին»:

Հույսեր չփայփայելով՝ նա նկատում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները վերականգնելու որեւէ ջանք չի ձեռնարկվում: Սա վերաբերում է նաեւ Երեւանին:

Ըստ փորձագետի՝ հայերը պետք է իրենց բարի կամքը ցույց տան ադրբեջանական հասարակությանը, առանց դրա Ալիեւի ռեժիմը կշարունակի օգտագործել դրանք որպես քավության նոխազներ յուրաքանչյուր նոր ձախողման դեպքում:

Տարածքը զավթելուց հետո հայաֆոբիան արդեն մշակութային յուրացման տեսք է ստացել: Ադրբեջանի մշակույթի նոր նախարար Անար Քարիմովը քարոզարշավ է իրականացնում՝ ժխտելով Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության հայկական ծագումը: Ըստ պաշտոնական վարկածի՝ բոլոր եկեղեցիներն ու վանքերն իբր կառուցվել են «Կովկասյան Ալբանիա» կոչվող հնագույն թագավորության կողմից, որն անհետացել է 8-րդ դարում:

Այս ժառանգությունը, ըստ Բաքվի, իրավացիորեն պատկանում է ուդիններին, քրիստոնեական էթնոսին, որը կազմում է շուրջ 4000 մարդ Ադրբեջանում: Նրանց քրիստոնեական հավատքը թույլ է տալիս ռեժիմին խուսափել մեղադրանքներից, թե իբր «կրոնական պատերազմ» է մղում: Իսկ հայերին պաշտոնյաները, պատմաբանները եւ իշխանություններին մոտ կանգնած լրագրողները անվանում են խաբեբաներ եւ առասպելներ հորինողներ: Արտասահմանում գտնվող ոչ մի պատմաբան չի հաստատում այս տեսությունը, եւ այդպիսով ռեժիմը միայն ռիսկ է անում խորացնել իր մեկուսացումը միջազգային ասպարեզում:

Այսօր ադրբեջանցիների մտահոգությունը կապված է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հետ: Բնակչության շրջանում սեր չվայելող ռուս զինվորների ներկայությունը, որոնք ընկալվում են որպես գաղութարարներ՝ Հայաստանի դաշնակիցներ, դիրքերը կորցրած ադրբեջանական ընդդիմության սիրած թեման է դարձել:

Քաղաքական համակարգի արգելափակումը ոչ միայն ենթարկվում է ներքին տրամաբանությանը, այլեւ համապատասխանում է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում նկատվող տարածաշրջանային միտումներին: Մտադի՞ր է արդյոք Ալիեւը փոխել իր դիրքորոշումը եւ դիվանագետի իտալական կոստյումները եւ ածխաջրածինների մատակարարին արտաքին քաղաքականության ոլորտում: Դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած հաղթական զորահանդեսից հետո նախագահը առանց երկմտելու Զանգեզուրի շրջանը (Հայաստանի հարավում) եւ Էրիվանը (Երեւան) ներկայացրեց որպես «[Ադրբեջանի] պատմական հողեր»:

Եւս մեկ տագնապալի ազդանշան է այն, որ 2021 թվականի փետրվարի 1-12-ը թուրքական Կարս շրջանում, որը սահմանակից է Հայաստանի հետ, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ համատեղ զորավարժություններ պետք է անցկացվեն: Սա ամենակարեւոր զորավարժությունն է, որը հայկական Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հարեւանությամբ երբեւէ իրականացվել է երկու դաշնակից պետությունների կողմից:

Ադրբեջանին, ինչպես երբեւէ, նավթադոլարներ են անհրաժեշտ: Պատերազմը թանկարժեք գործ է, այդ պատճառով Բաքվին անհանգստացնում է մինչեւ 2030 թվականը ածխաջրածնային պաշարների կանխատեսվող արագ կրճատումը: Իր գործունեությունը դիվերսիֆիկացնելու համար երկիրը 2020-ի վերջին բացեց տրանսադրիատիկ գազատարը՝ միջանցքի վերջին հատվածը, որը թույլ է տալիս ադրբեջանական գազը Իտալիա տեղափոխել՝ Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով: Սա պետք է Եվրոպային հնարավորություն տա նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից:

Նավթային դոլարները ռեժիմի համար հեշտացնում էին դիվանագիտական աշխատանքը: 2005-2020 թվականներին դիվանագետներին, քաղաքական գործիչներին, փորձագետներին, լրագրողներին հեղեղում էին նվերներով, փողերով եւ անվճար ճանապարհորդություններով: «Խավիարային դիվանագիտություն»: Հանցանքի վայրում բռնված եվրոպացի քաղաքական գործիչները վճարեցին դրա համար: Վերջինը իտալացի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ անդամ Լուկա Վոլոնտեն էր, որին Միլանի դատարանը հունվարի 11-ին դատապարտեց չորս տարվա ազատազրկման՝ 500 000 եվրո կաշառքի համար, որը ստացել էր Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը 2013-ին ԵԽԽՎ-ում արգելափակելու դիմաց:

Եթե հակամարտությունը ամրապնդել է Ալիեւի դրական իմիջը իր երկրում, ապա նրա սահմաններից դուրս դա բերել է հակառակ արդյունքի: Եվրոպային գայթակղելու բազմամյա փորձերը ոչնչացվել են պատերազմով։ Ադրբեջանը, որը համարվեց ագրեսոր երկիր եւ ստացավ անկառավարելի նախագահ Էրդողանի աջակցությունը, ով օգտագործել է սիրիացի վարձկաններ, պարտվել է տեղեկատվական պատերազմում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ երկխոսության միջազգային մեխանիզմ ձեւավորելու գաղափար կա. Միրզոյան
Նախարարը, մասնավորապես, հիշեցրեց դեռ այս տարվա մարտին Երեւանին փոխանցված Բաքվի հինգ հայտնի սկզբունքները․․․
«Մտադիր չեմ միջազգային որեւէ կենտրոնի հետ քննարկել Ղարաբաղի հարցը». Ալիեւ
Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչները մեր քաղաքացիներն են, ասել է Ալիեւը...
Քաղաքակիրթ աշխարհի քարե երազները եւ ադրբեջանական կացինը
2004 թվականի փետրվարի 19-ի գիշերը Բուդապեշտում ադրբեջանցի ռամիլ սաֆարովը կացնով սպանեց քնած Գուրգեն Մարգարյանին...
Երկու տարի առաջ Շուշիի մշակույթի տան հրթիռակոծումից զոհվեցին մեր գործընկերները. ոստիկանություն
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ոստիկանության պետի տեղակալներն ու ոստիկանության կոլեգիայի…
Ադրբեջանի հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների համարներին և կեղծ լուրեր տարածում․ ԱՀ ԱԱԾ
ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար...
Չեմ կարծում՝ Արցախ բառը պետք է և կարող է լինել Հայաստան-Ադրբեջան կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ. ԱԺ նախագահ
Արցախին վերաբերվող բոլոր հարցերը նախ և առաջ քննարկվում են Արցախի...
Ամենաշատ