News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թաիլանդի թագավոր Մախա Վաջիրալոնգկորնին մեղադրել են իր քրոջ կոճերը կոտրելու մեջ: Այս շոկային մեղադրանքի մասին հայտնել է Բանգկոկում Reuters-ի նախկին ղեկավար Էնդրյու ՄքԳրեգորը: 

Նա հայտնել է, որ թագավորը հարձակում է գործել իր քրոջ վրա այն բանից հետո, երբ նրան տապալել են թագավորի շները: Ինսայդերները պնդում են, որ կամ նա ցատկել է քրոջ ոտքերի վրա կամ նրան հարվածել գավազանով: Դրա պատճառ է դարձել քրոջ եւ եղբոր վեճը՝ նրա պաշտոնական ֆավորիտուհուն պաշտոնապես երկրորդ թագուհի դարձնելու ծրագրերի շուրջ, գրում է Daily Beast-ը:

Վերջին շրջանում լուրեր են պտտվում, որ թագավոր Մախա X-ը մտադիր է իր պաշտոնական ֆավորիտուհի Սինինատ Վոնգվաջիրապակդիին բարձրացնել մինչեւ կնոջ կարգավիճակի:

Այդ ծրագիրը դուր չի եկել նրա քրոջը՝ արքայադուստր Սիրինդխորնին, որը մոտ երկու շաբաթ առաջ եկել է եղբորն այցելության, որպեսզի փորձի նրան համոզել մտափոխվել:Սակայն դա վատ գաղափար է եղել:

Թագավորական պալատը վերջերս հայտնել է, որ Սիրինդխորնը կոտրել է երկու կոճերը ընկնելու արդյունքում եւ հայտնվել է հիվանդանոցում:

Նշվում է, որ նա վիրահատվել է, եւ, հավանաբար, քիչ հավանական է, որ կկարողանա քայլել մի քանի ամսվա ընթացքում:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ