News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ՝ ադրբեջանցիների եւ Ղարաբաղի վերաբերյալ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի հայտարարությունների պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:

Գերատեսչությունում Միլոնովի արարքը «նրա կողմից հերթական սադրիչ քայլ» են անվանել: Արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ նման գործողությունները «հակասում են Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հաստատված բարձր մակարդակի հարաբերություններին»:

Հոկտեմբերին Ադրբեջանը Միլոնովին ընդգրկել էր «սեւ ցուցակում»` ԼՂՀ կատարած այցի համար: Պատգամավորն ինքը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ մարդասիրական նպատակներով է այցելել Լեռնային Ղարաբաղ: Նոյեմբերին նա նաեւ ասել էր, որ Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո սոցիալական ցանցերում եւ մեսենջերներում իր ընտանիքի նկատմամբ հաշվեհարդարի սպառնալիքներ է ստացել ադրբեջանական ծագումով մարդկանց կողմից: Պատգամավորը նախատեսում էր դիմել Ռուսաստանի ՆԳՆ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ