News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այն անորոշությունն ու անկառավարելի ճգնաժամային իրավիճակը, որ տիրում է Հայաստանում, ազդեցությունը նկատվում է նաեւ մեզ մոտ՝ Արցախում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Վարդգես Բաղրյանը՝ անդրադառնալով Արցախում եւ Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակին։

«Իմ խորին համոզմամբ՝ մինչեւ Հայաստանում տեղի չունենա իշխանափոխություն, մինչեւ Նիկոլ Փաշինյանը չհեռանա իր թիմի հետ միասին, ես անձամբ որեւէ լավ բան չեմ ակնկալում ոչ Հայաստանի, եւ ոչ էլ, մասնավորապես, Արցախի համար։ Որովհետեւ, ցավոք սրտի, Արցախը կորցրել է իր ինքնուրույն ձայնը եւ որոշումը, այն, ինչ ուներ Հայաստանի բոլոր ղեկավարների օրոք՝ անկախ նրանից, թե ովքեր են եղել Հայաստանի եւ Արցախի առաջին դեմքերը։ Ուզում եմ ասել՝ ոչ թե հակասություն է եղել այն ժամանակ, այլ Արցախը միշտ ունեցել է իր ձայնը եւ բարձրաձայնել է այն։ Ես գտնում եմ՝ այն, ինչ տեղի ունեցավ անցած տարի աշնանը, նրա հետեւանքն է, որ Արցախը կորցրել էր իր ձայնը եւ որոշակիորեն դարձել էր նաեւ կամակատար»,- նշեց Բաղրյանը։

Նրա խոսքով՝ միշտ ասվել է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց պարզվեց, որ երաշխավոր չեղավ. «Մի կողմ թողնենք պատճառները, թե ինչու չեղավ, ես անձամբ ունեմ իմ բացատրությունը, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ եւ ասել եմ, որ իմ խորին համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը իշխանության է բերվել արտաքին ուժերի կողմից եւ նրա սեւ նպատակը եղել է Արցախի հանձնումը թշնամուն։ Ցավոք սրտի, դա տեղի է ունեցել, ես այստեղ տեսնում եմ մեզանից յուրաքանչյուրի եւ անձամբ իմ մեղքի բաժինը, որ լինելով պատգամավոր, լինելով մտավորական կամ պարզապես հայ մարդ, միգուցե իմ ձայնը այնքան չեմ բարձրացրել, որպեսզի տեղի չունենա այն աղետը, որ տեղի ունեցավ։ Պարտվող իշխանությունը պետք է հեռանա, որպեսզի ժողովուրդը կարողանա ուղղել իր մեջքը, պաշտպանել այն ամենը, ինչ ունենք այսօր»։

Անդրադառնալով երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե շատ ավելի ծանր որոշումներ են մեզ սպասում առջեւում, Վարդգես Բաղրյանն ասաց. «Դա ինձ հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որ դեռ հոկտեմբերի վերջին խոսում էր ցավոտ որոշումների եւ կապիտուլյացիայի մասին, ինչը տեղի ունեցավ։ Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ նկատի ունի Արայիկ Հարությունյանը, բայց բնականաբար որեւէ լավ բան սպասելն ուղղակի անհնար է, թե ավելի ծանր ինչ պետք է լինի, երեւի հայտնի է իրեն եւ Փաշինյանին»։

Անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանի՝ Հադրութի եւ Ասկերանի շրջանների հնարավոր վերադարձի մասին հայտարարությանը, Բաղրյանն ասաց. «Գուցե Վիտալի Բալասանյանը ավելի տեղեկացված է, քան ես, բայց այս պահին ես նման նախադրյալներ չեմ տեսնում։ Ասեմ, որ եթե մենք նախկինում ավելի երազող էինք, այս պատերազմը մեզ դարձրեց իրատես, եւ եթե լինենք իրատես, ապա այսօր մեծ երազանքներ չես կարող ունենալ։ Բայց եթե մեզանից յուրաքանչյուրը այսօր անում է իր վերլուծությունները, եզրահանգումները, ինձ թվում է՝ աշխարհաքաղաքական մեծ պրոցեսներ են հիմա ընթանում մեր տարածաշրջանում։ Գիտենք, որ Մինսկի խումբը պետք է հանդիպի Լեհաստանում, հետո գան այստեղ, հետո էլ ԱՄՆ–ում։ Ես վախենամ, թե այս մեծ օրերում մենք ոտքի տակ չընկնենք։ Մենք ասելով նկատի ունեմ ոչ միայն Արցախը, այլեւ մայր Հայաստանը։ Դրա համար պետք է բոլորս պատրաստ լինենք, մեր լինել-չլինելու հարցն է դրված»։

Վարդգես Բաղրյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Շուշիի բնակչության 90 տոկոսն ադրբեջանցիներ են եղել, ասաց, որ դա եղել է Խորհրդային տարիներին, իսկ նախախորհրդային տարիներին ադրբեջանցի ազգ առհասարակ գոյություն չի ունեցել.

«Նիկոլն ասում էր՝ Շուշին դժգույն եւ դժբախտ քաղաք է. ես կասեի՝ դժգույնն ու դժբախտը հենց ինքն է, եթե Շուշին համարում է այդպիսին։ Շուշին միշտ եղել է հայկական, իհարկե Խորհրդային տարիներին այնտեղ բնակչության մեծամասնությունը եղել է ադրբեջանական, բայց դա Խորհրդային էր, իսկ ինչո՞ւ է նա վերցնում հենց Խորհրդային տարիները եւ չի վերցնում նախախորհրդային տարիները, երբ Շուշին ունեն 45000 բնակչություն եւ ճնշող մեծամասնությունը հայեր էին, իսկ ադրբեջանցի ազգ առհասարակ գոյություն չուներ, Կովկասի թաթարներ էին, որոնք չնչին տոկոս էին կազմում։ Արհեստականորեն մտցված այս վեճը այնքան շինծու է, քիչ է մնում՝ այնպես անեն, որ մենք էլ սկսենք կասկածել ինքներս մեր վրա՝ մենք հայ ենք, թե հայ չենք։ Ես առաջարկում եմ ընդհանրապես դադարեցնել, որովհետեւ մի բանի մասին, որ շատ են խոսում, սկսում են կասկածել՝ որն է ճիշտ։ Ես երջանկություն եւ բախտ եմ ունեցել որպես լրագրող 1992 թվականին մասնակցել Շուշիի ազատագրմանը։ Շուշին կա, եղել է եւ կմնա հայկական, թող որեւէ մեկը չկասկածի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Ամենաշատ