News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Բորիս Ջոնսոնն իր «խորին ցավակցությունն» է հայտնել նրանց, ում հարազատները մահացել են Covid-19-ից, եւ խոստացել է պահպանել նրանց մտերիմների հիշատակը: Նրա մեկնաբանությունները հնչել են կապված այն բանի հետ, որ, կառավարության տվյալներով, կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է 100 000-ը, չնայած վիճակագրական գործակալությունների կողմից հրապարակված առանձին թվեր վկայում են 115 000 մահվան մասին:

«Կարծում եմ, որ այս օրը պետք է պարզապես կրկնեմ, որ խորապես ափսոսում եմ յուրաքանչյուր կորած կյանքի համար եւ, իհարկե, որպես վարչապետ, ես ստանձնում եմ ամբողջ պատասխանատվությունը այն ամենի համար, ինչ արել է կառավարությունը: Այն, ինչ կարող եմ ձեզ ասել, այն է, որ մենք իսկապես արեցինք ինչ կարող էինք եւ շարունակում ենք անել մեր ուժերի ներածին չափով մարդկային կորուստները նվազագույնի հասցնելու եւ տառապանքները նվազագույնի հասցնելու համար»,- ասել է Ջոնսոնը:

Անգլիայի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Քրիս Ուիթին նախազգուշացրել է, որ «առաջիկա մի քանի շաբաթներին դեռ շատ մարդիկ կմահանան, մինչ պատվաստանյութերի ազդեցությունը կսկսվի»:

Նա շեշտել է, որ Մեծ Բրիտանիայում Covid-19-ով հիվանդանոցում գտնվողների թիվը շարունակում է մնալ «աներեւակայելի բարձր» եւ «զգալիորեն գերազանցում է ապրիլյան գագաթնակետը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ