News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կճանաչի՞ արդյոք Բայդենը Ցեղասպանությունը և ի՞նչ չպետք է անի Հայաստանի իշխանությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Միանգամից ասեմ: Բայդենը ամենից քիչ կաշկանդվածությունն ունի ցեղասպանության ճանաչման հարցում, քան իր որևէ իրավանախորդ:

1. Թուրքիայի հետ ԱՄՆ հարաբերությունները լարված են:

2. Թուրքական ագրեսիան և ներգրավվածությունն արցախյան պատերազմում ԱՄՆ համար ակնհատ է:

3. Պարտվող կողմին պետք է մի բան տալ, Թուրքիային էլ մի քիչ ճնշել:

4. Հայ համայնքին տարիներ առաջ խոստում տրվել և չի իրականացվել Օբամա-Բայդեն զույգի կողմից:

5. Խոստումն առկա է նաև հիմա և համայնքի կողմից կա ճնշում:

6. Կան Կոնգրեսի պալատների բանաձևերը ճանաչման վերաբերյալ, որոնց վրա կարող է հղում անել Բայդենը:

7. Բայդենի կոնգրեսանան ողջ թիմը կողմ է քվեարկել ճանաչմանը:

8. Բայդենը հայկական հարցից քաջատեղյակ է:

9. Ամենակարևորը՝ հայ-թուրքական «հաշտեցման» պրոցես չկա:

Ինչ պետք է (չ)անի Հայաստանի իշխանությունը;

1. Ակնհայտ է, որ փետրվարից Թուրքիան լոբիստական և դիվանագիտական արշավ է սկսելու Վաշինգտոնում: Արշավ պետք է սկսենք նաև մենք և օգնենք լոբիստներին ու համայնքին: Եթե ունակ չենք օգնելու, ապա գոնե չխանգարենք:

2. Որևէ պարագայում չի կարելի տրվել թուրքական ճնշումներին կամ «ուտել թուրքական կուտը» մինչ ապրիլ 24:

3. Եթե սկսվի հայ-թուրքական որևէ գործընթաց, այդ հիմքով Բայդենը կխուսափի ճանաչումից՝ դա կխանգարի իրեն: Իսկ թուրքերին հենց դա է պետք: Դրա համար էլ Անկարայից եկող հայտարարություններ կան:

4. Պետք է զանգի Բայդենին և շնորհակալություն հայտնի ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշման համար:

5. Դեսպանին չփոխի գոնե այս պատաախանատու փուլում:

Հարց կառաջանա: Ինչու՞ է պետք կենտրոնանալ Ցեղասպանության ճանաչման վրա՝ այս կատաստրոֆիկ ժամանակահատվածում: Պատասխանն ակնհայտ է: Ճանաչումը ոչ միայն պատմական արդարության վերականգնում և իրավական ու քաղաքական գնահատական է: Դա նաև մեզ համար ցիկլի փակում է Վաշինգտոնում, որից հետո ամբողջ ռեսուրսը կարող ենք կենտրոնացնել Հայաստանի և Արցախի վրա:

Կճանաչի՞ արդյոք Բայդենը Ցեղասպանությունը և ի՞նչ չպետք է անի Հայաստանի իշխանությունը Միանգամից ասեմ: Բայդենը ամենից քիչ...

Опубликовано Suren Sargsyan Вторник, 26 января 2021 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ