News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսպանիայում Գրանադա քաղաքի շրջանում տեղի է ունեցել երկրաշարժերի շարք, որոնցից երեքը 4 եւ ավելի մագնիտուդով, հայտարարել են Ազգային աշխարհագրագրական ինստիտուտից:

Զգալի վնասի կամ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ամենահզոր ցնցումները գրանցվել են երեքշաբթի երեկոյան Կուլյար Վեգա (4,2 մագնիտուդ)  եւ Սանտա Ֆե (4 եւ 4,3) շրջանում:

«Այսօր գիշերը կրկին Գրանադան ցնցել են մի քանի երկրաշարժեր... Հիմա անհրաժեշտ է հանդարտություն պահպանել եւ հետեւել արտակարգ ծառայությունների ցուցումներին: Հավատանք, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի»,- Twitter-ում նշել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը:

Գրանադայի քաղաքապետ Լուիս Սալվադորը TVE ազգային հեռուստատեսության հետ հարցազրույցում իրավիճակը «տագնապահարույց» է որակել, սակայն նույնպես հանդարտություն պահպանելու կոչ է արել:

Անդալուզիայում վերջին շրջանում սեյսմիկ ակտիվությունն ուժգնացել է, դեկտեմբերից գրանցվել է ավելի քան 150 ոչ մեծ երկրաշարժ, տուժածների կամ զգալի ավերածությունների մասին չի հաղորդվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ