News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Առավոտյան ոսկու գինն ընկնում է, թրեյդերները չորեքշաբթի երեկոյան սպասում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) երկօրյա նիստի արդյունքների հրապարակմանը, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:

Նյու Յորքի Comex ֆոնդային բորսայում ոսկու ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.28 տոկոսով կամ 5.25 դոլարով` կազմելով 1845.6 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց: Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.59 տոկոսով` մեկ ունցիայի դիմաց կազմելով 25.387 դոլար:

Ներդրողների համար այս շաբաթ առանցքային իրադարձություններից մեկը կդառնա Դաշնային պահուստային համակարգի նիստի արդյունքների հրապարակումը: Ակնկալվում է, որ կարգավորիչը կպահպանի բազային տոկոսադրույքը տարեկան 0-0.25 տոկոսի մակարդակում, ինչպես նաեւ անփոփոխ կթողնի ակտիվների հետգնման ծրագրի ծավալը` շարունակելով փափուկ դրամավարկային քաղաքականության պահպանման ուղղությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ