News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն որոշում են կայացրել երկարաձգել Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման մասին պայմանագիրը (ՌՀԶԿՊ) Մոսկվայի պայմաններով, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն

«Մեր պայմաններով. հինգ տարով` առանց նախապայմանների, առանց որեւէ լրացումների եւ որեւէ հավելումների»,- ասել է նա լրագրողներին: Երեքշաբթի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջոզեֆ Բայդենի միջեւ:

Արդյունքում, երկուսն էլ գոհունակություն են հայտնել ՌՀԶԿ պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ համաձայնության գալու վերաբերյալ նոտաների փոխանակման կապակցությամբ: Սպիտակ տան տվյլաներով` Բայդենը եւ Պուտինը իրենց աշխատակիցներին հանձնարարել են շտապ աշխատել` այն մինչեւ փետրվարի 5-ը երկարաձգել հասցնելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ