News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսով պայմանավորված դեռ նախորդ տարվանից ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել. Մեր բազմաթիվ հայրենակիցներ բարց էին բարձրացնում ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, սա նաեւ սոցիալական բաղադրիչ ունեցող հարց է, որովհետեւ մեր բազմաթիվ հայրենակիցներ արտագնա աշխատանքի եմ մեկնում Ռուսաստն. «Մենք նախորդ տարվանից ՌԴ մեր գործընկերների եւ ԵԱՏՄ մեր գործընկերների հետ աշխատում ենք այս թեմայի վրա եւ ահա կարծես ունենք կոնկրետ արդյունք: Գործարկվում է «ճամփորդիր առանց Կովիդ-9-ի» ծրագիրը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի եւ ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ: Ծրագրի էությունը հետեւյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան օդային ճանապարհովճամփորդել դեպի Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ: Այս ծրագիրը մեկնարկում է առայժմ պիլոտաին կարգով, նմինչեւ մարտի 1-ը: Բայց գործնականում կարծում ենք՝ այն կաշխատի, որովհետեւ նախափորձարկում արդեն հաջող անցել է»,-ասաց նա՝ հավելելով, որ այս փաստի բերումով չվերթները կավելանան:

Իր հերթին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ քաղաքացին կարող է իր հեռախոսում ներբեռնել համապատասխան «ճամփորդում եմ առանց Կովիդ-9-ի» հավելվածը, որում նշված են այն լաբորատորիաները, որոնք ընդգրկված են այդ ծրագրում. «Այդ լաբորատորիաներում նրանք հանձնում են թեստ, դրա արդյունքները մտցվում են համապատասխան ծրագրով եւ բացասական պատասխանի դեպքում կանաչում է ազատ տեղաշարժի պատուհանը եւ քաղաքացին կարողանում է հատել սահմանը»: Նա հավելեց, որ թեստի պատասխանը գործում է 72 ժամվա ընթացքում:

Նշենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ