News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երկրի բնակիչների ավելի քան 60 տոկոսը կլիմայի փոփոխությունն անվանել է «արտակարգ իրավիճակ», հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Օքսֆորդի համալսարանի փորձագետների եւ ՄԱԿ Զարգացման ծրագրի մասնագետների հետազոտության տվյալներին:

Համապատասխան հետազոտությանը մասնակցել է մոտ 1,2 մլն մարդ 50 երկրից: Նշվում է, որ բջջային հավելվածների միջոցով հարցմանը մասնակցել են նաեւ մինչեւ 18 տարեկան դեռահասները:  

Այսպես, հարցվածների 64 տոկոսը կլիմայի փոփոխությունը համարում է արտակարգ իրավիճակ՝ նույնիսկ չնայած կորոնավիրուսի տարածմանը: Հարցվածների մեծամասնությունն աջակցել է պետությունների կլիմատիկ քաղաքականությանը:

Հարցման տվյալների համաձայն՝ դեռահասներն ավելի շատ, քան մեծահասակները, վստահ են, որ կլիմատիկ փոփոխությունները լուրջ խնդիր են մարդկության համար:

Ընդ որում, հարցվածներն ամենից շատ որպես կլիմատիկ փոփոխությունների հետ կապված խնդիրների լուծման միջոց նշել են անտառների եւ հողերի պահպանումը, ակտիվ անցում դեպի արեւային, քամու էներգիայի, գյուղատնտեսության վարման էկոլոգիապես անվտանգ միջոցների օգտագործման եւ այլն:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ