News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Amazon առցանց ռիթեյլերի հիմնադիր Ջեֆ Բեզոսը Մայքլ Սանչեսից՝ իր սիրեցյալ Լորեն Սանչեսի եղբորից 1,7 մլն դոլար է պահանջում, հայտնում է Bloomberg-ը:

Բեզոսն այս գումարը պահանջում է որպես դատական ծախսերի փոխհատուցում՝ բիզնեսմենի անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների արտահոսքի պատճառով:

Մայքլ Սանչեսի փաստաբան Թոմ Ուորենն իր հերթին հայտարարում է, որ այդ պահանջը «անպատշաճ է եւ անգամ անհեթեթ»:

2020 թվականի սկզբին տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Բեզոսը նախատեսում է ամուսնալուծվել կնոջից՝ Մաքքենզիից: Նրանք ամուսնացած էին 25 տարի: Բաժանման պատճառը Լորեն Սանչեսի հետ Բեզոսի հարաբերություններն էին:

National Enquirer-ը կարողացել էր Սանչեսի հետ Բեզոսի լուսանկարը հրապարակել մինչ այն, երբ բիզնեսմենը հայտարարեց իր ամուսնալուծության մասին:

Այդ ժամանակ աշխարհի ամենահարուստ մարդ հայտարարել էր, որ այս սկանդալը հրահրվել է քաղաքական դրդապատճառներով, բայց ավելի ուշ պարզվել էր, որ ինտիմ լուսանկարների աղբյուրն է եղել նրա սիրեցյալի եղբայրը՝ Մայքլ Սանչեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ