News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կառավարությունն ի այսօրվա՝ հունվարի 27-ի նիստում հավանություն տվեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծին:

Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝  նշելով. «Նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարութան որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է: Մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա»:

Նրա խոսքով, գործող կարգավորումներում նախատեսված է եղել ստեղծել ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ, ինչը ենթադրում է այսօր գործող սոցիալական ոլորտում գործող 4 կառույցների՝ սոցիալական ապահովության ծառայութնուն, ընտանեկան նպաստների համակարգ, հաշմանդամության ոլորտ եւ զբաղվածության ոլորտ: Առաջարակվում էր վերջին երեք ոլորտները միավորել ինտեգրված սոցիալական ծառայություններում եւ նոր գրասենյակի միջոցով իրականացնել գործառույթներ:

«Հիմա առավել արդյունավետ մեխանիզմ է առաջարկվում, ըստ որի նոր կառույց ստեղծելու փոխարեն գործող սոցիալական ապահովության ծառայության հենքի վրա ստեղծել  միասնական սոցիալական ծառայություն, որը իր մեջ նեռաւոմ է բոլոր 4 կառույցները, եւ որը հնարավորություն է տալիս մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիներին ծառայություններ մատուցել»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ համակարգը ներդրվելու է ապրիլի 1-ից:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք այնպիսի մեխանիզմ կձեւավորենք, որ մարդիկ հնարավորինս քիչ տեղեր գնալու անհրաժեշտություն ունենան, որպեսզի հնարավոր լինի խուսափել ավելորդ քաշքշուկներից»:

Տպել
Ամենաշատ