News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մենք մշտապես ապահովում ենք թե՛ հասարակության անվտանգությանը, թե կարեւորագույն օբյեկտների անվտնագությունը։ Տվյալ կառույցների ապահովությունը մշտական պրոցեսի մեջ է գտնվում։ Այս մասին այսօր՝ հունվարի 27–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն՝ անդրադառնալով Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, թե պատրաստվում են կառավարական շենքեր գրավել, իրավապահ համակարգը տեղյա՞կ է այդ գործողություններից եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկում։

Լրագրողի հիշեցմանը, որ ժամանակին վարչապետ Փաշինյաննն ասում էր, որ Կառավարության շենքը քաղաքացիներինն է, ինչ կուզեն կանեն, հիմա շարքային քաղաքացին կամ էլ ընդդիմության ներկայացուցիչները կարո՞ղ են կոտրել Կառավարության շենքի դուռը եւ  վարչապետ դառնալ, փոխոստիկանապետն ասաց.

 «Դե կան օբյեկտներ, որոնք գտնվում են հատուկ պահպանության ներքո եւ իրավական գնահատական տալիս են տվյալ իրավիճակից ելնելով»։

Հարցին, թե քաղաքական իրավիճակով պայմանավորվա՞ծ է լինում այդ գնահատականը, ոստիկանապետի տեղակալը բացասական պատախասն տվեց։

Լրագրողները փոխոստիկանապետից հետաքրքրվեցին նաեւ, թե ոստիկանությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում կապված շրջանառվող լուրերի վերաբերյալ, որ ադրբեջանցիներին տրվում են հայկական անձնագրեր, որը կանոնակարգում է ԱԱԾ նախկին տնօրեն, ՔԿ նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը։

«Ոստիկանությունը ուսումնասիրություն, միանշանակ կատարում է։ Մենք նույնիսկ դիմել էինք այն անձանց, ովքեր տարբեր սոցկայքերով նման հայտարարություններով էին հանդես եկել եւ դիմել էինք, որ գեթ մեկ օրինակ տրամադրեն, ինչը տեղի չի ունեցել, որպեսզի առավել հստակ ուսումնասիրություն կամ էլ քննություն իրականացվի»,– ի պատասխան ասաց Արա Ֆիդանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ