News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը տեղեկություն չունի, թե վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշանակվելո՞ւ է Ոստիկանության պետի տեղակալ, թե՞ ոչ։ Այս մասին այսօր՝ հունվարի 27–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ֆիդանյանը։

Հարցին՝ եթե նշանակվի՝ իր համար անակնկալ չի լինի, որ երբեւե համակարգում չաշխատած անձին նման պաշտոն վստահվի, փոխոստիկանապետը չցանկացավ «եթե»–ներով հարցին պատասխանել։

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Էդուարդ Աղաջանյանը նշանակվելու է Ոստիկանության պետի տեղակալ։ Էդուարդ Աղաջանյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվել է հունվարի 18–ին։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր  2018 թվականի մայիսից:

Տպել
Ամենաշատ