News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում են լղոզել հանրության եւ ընդդիմության համար հիմնական քաղաքական օրակարգը, իսկ հատկապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականի պահանջը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ ի պատասխան Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու իշխող «Իմ քայլը» դաշինքի նախաձեռնությունը մեկնաբանելու խնդրանքի, որը ենթադրում է խորհրդարանին ինքնալուծարման հնարավորությում տալ՝ առանց վարչապետի հրաժարականի:  

Ընդդիմադիր գործչի գնահատմամբ՝ գործող իշխանության բոլոր քայլերն ուղղված են սեփական վերատադրությանը կամ ժամանակ ձգելուն: «Նրանք տարբեր մեքենայություններ են օգտագործում՝ փորձելով այդ կերպ ապահովագրել իրենց իշխանությունը: Ինչ վերաբերում է մնացած ամեն ինչին, ապա առայժմ ոչ մի փաստաթուղթ, նրանց կողմից ոչ մի գործընթաց չի իրականացվում: Ուստի դժվարանում եմ այդ կապակցությամբ որեւէ մեկնաբանություն կատարել: Բացի խոսակցություններից, մենք այլեւս ոչ մի տեղեկություն չունենք: Սպասենք համապատասխան օրենսդրական նախաձեռնությանը, եւ այդ ժամանակ կխոսենք»,- նշեց Աբովյանը:

Պատգամավորը հերթական անգամ շեշտեց, որ «Բարգավաճ Հայաստանի» առաջնահերթ խնդիրը հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Նա միաժամանակ նշեց, որ եթե իշխող «Իմ քայլը» դաշինքն, այնուամենայնիվ, որոշի խորհրդարանի քննարկմանը ներկայացնել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին համապատասխան նախագիծը, ապա դրա համար կպահանջվի ընդդիմության աջակցությունը, քանի որ իշխող ուժն այլեւս խորհրդարանում չունի ձայների անհրաժեշտ 2/3-ը: «Եթե նրանք հանկարծ իրապես մտածեն իրականացնել նման սահմանադրական փոփոխություններ, ապա նրանց դրա համար անհրաժեշտ կլինի 88 ձայն, բայց, ինչպես արդեն ասացի, անձամբ ինձ նրանց օրակարգը բացարձակապես հետաքրքիր չէ: Ինձ հետաքրքիր չեն նրանց օրակարգի խնդիրները եւ դժվարությունները»,- ամփոփեց Արման Աբովյանը:

«Իմ քայլում» ավելի վաղ խոստովանել էին, որ դիտարկում են հերթական սահմանադրական բարեփոխումը նախաձեռնելու հարցը, սակայն Փաշինյանի կուսակցությունը, խմբակցությունից մի շարք պատգամավորների դուրս գալուց հետո՝ ի նշան բողոքի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի մասին հայտարարությունը ստորագրելու դեմ, ներկայումս ունի 83 ձայն անհրաժեշտ 88-ի փոխարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ